Ընդդեմ Նիկոլ Փաշինյանի բողոքի ակցիան ավարտվեց
SocietyՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները ավարտեցին ակցիան։ Նրանք հայտարարեցին, որ բողոքի ակցիաները շարունակական են լինելու։
Նրանք նախ եղան ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում, ապա` «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հեռացիր» վանկարկումներով շարժվեցին դեպի Տնտեսագիտական համալսարան, որտեղև նրանց հաջողվեց ներխուժել համալսարան։
Հավելենք նաև, որ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել: