Երեխուս մազին կպնեն՝ աչքերը կհանեմ. զինծառայողի մայր
ՏեսանյութերԱյսօր ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ-ի դիմաց՝ պահանջելով, որ իրենց որդիներին նորից չուղարկեն ծառայության իրենց նախկին զորամասերը՝ Արցախ:
«Իմ տղան ծառայել է Մարտունի 2-ում, իսկ հիմա ուղարկում են իրան «ԶՈԴ»: Եթե ես պահող լինեի, ապա չէի ուղարկի երեխուս, բայց ես ուղարկեցի, ինձ զանգահարեց, ասաց, որ իրեն «ԶՈԴ» են տանում: Այսօր կանգնում, ասում են դատելու են, ո՞ւմ են դատելու, իրենք իրավունք չունեն, երեխուս մազին կպնեն, չեմ կարա ասեմ, թե ինչի եմ ընդունակ, աչքերները կհանեմ: Իմ երեխեն տեսել ա էն, ինչ չի տեսել ոչ մեկ, իրանք էլ չեն տեսել: Իմ երեխան գնա՞ Արցախ ծառայի, իսկ իր երեխեն Երևան ման գա՞»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ժամկետային զինծառայողի մայրը:
Բողոքի ակցիա իրականացնող մեկ այլ ծնող էլ ասաց, որ ոչ մի զինծառայող զարմաս չի վերադառնալու, եթե ՊՆ-ն անպատասխանատու է, իրենք էլ են անպատասխանատու լինելու. «Մենք այստեղից չենք հեռանալու, ու մեր երեխեքին էլ չենք ուղարկելու զորամասեր: Դուրս ա գալիս, երեխես Գորիսից այն կողմ ա գնում, ինքը էլ պատասխանատու չի իմ երեխու կյանքի համար, բա ես ոնց էլ իրան վստահեմ իմ երեխային»,- ասաց բողոքի ակցիա իրականացնող մեկ այլ ծնող: