Գվարդիոլան հաստատում է, որ Գարսիան մտադիր է տեղափոխվել «Բարսելոնա»
Սպորտ«Մանչեսթեր Սիթիի» իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիան մտադիր է տեղափոխվել «Բարսելոնա», ասել է անգլիական ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:
2020 թվականի ամռանը Գարսիան հրաժարվեց երկարաձգել «Սիթիի» հետ պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Հունվարին 20-ամյա խաղացողը վարակվեց կորոնավիրուսով:
«Էրիկ Գարսիան ինձ համար որդու նման է: Անցած մրցաշրջանին կարանտինից հետո նա մեր լավագույն կենտրոնական պաշտպանն էր: Բայց նա պատրաստվում է խաղալ «Բարսելոնայում»: Գարսիան սովորական խաղացող չէ, նա բարձրակարգ խաղացող է», - ասել է Գվարդիոլան։ Այս մրցաշրջանում իսպանացին «Սիթիի» կազմում անցկացրել է ինը հանդիպում բոլոր մրցաշարերում: 2020 թվականի դեկտեմբերին Guardian-ը հայտնեց, որ Գարսիան պայմանավորվել է «Բարսելոնայի» հետ հնգամյա պայմանագրի շուրջ: