Հիմա թիմում բոլորը հավատում են, որ մենք ունակ ենք նորից հաղթել այս մրցաշարում․ Գվարդիոլա
Սպորտ«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան վստահ է, որ իր թիմն ունակ է կրկին հաղթել Չեմպիոնների լիգան։
«Երբ ես եկա ակումբ ութ տարի առաջ, մտածեցի. «Գուցե Չեմպիոնների լիգան չափազանց շատ է մեզ համար»: Հիմա թիմում բոլորը հավատում են, որ մենք ունակ ենք նորից հաղթել այս մրցաշարում։ Սա լավագույն ժառանգությունն է ակումբի համար։
Մեր մրցակիցը թարմ ուժերով է և ցանկանում է մրցակցել։ «Կոպենհագենը» պատրաստվելու շատ ժամանակ ուներ։ Հուսով եմ՝ մենք նույնպես արժանի մակարդակ կցուցադրենք»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Կոպենհագեն» — «Մանչեսթեր Սիթի» առաջին հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 13-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23.55-ին։