Ներկայացնում եմ, թե ինչ կեղտոտ քարոզչություն են տարել բանակի, գեներալիտետի, պետության հանդեպ․ Հարությունյան
Բլոգոսֆերա«5-րդ ալիք» հեռուստաընկերության գործդիր տնօրեն Հարություն Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմից մի հատված, որում ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը մանրամասներ է պատմում ապրիլյան պատերազմի հրադադարից։
«Այս հատվածը դուրս էր մնացել «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմից: Դնում եմ հատուկ այն լիբերաստների համար, ովքեր տարիներ շարունակ չեն դադարում ցեխ շպրտել գեներալի ուղղությամբ: Ի դեպ, այդ լիբերաստներից մեկը երեկ դատարանի որոշմամբ ստիպված հերքեց իր ցնդաբանությունները, որ հեռարձակվել էր «Ա1+»- ի կայքով: Ֆիլմից դուրս մնացած հատվածներ էլի կան, բայց առայժմ այս հատվածը ներկայացնում եմ, որ երեւա թե ինչ կեղտոտ քարոզչություն են տարել բանակի, գեներալիտետի եւ ընդհանրապես՝ երեսուն տարեկան երիտասարդ պետության հանդեպ եւ ինչպես քանդեցին ամեն ինչ, որ անգլոսաքսոնական դարավոր երազանքը՝ մեծ թուրանական պետության կայացումը իրականություն դարձնեն»,- Ֆեյսբուքի իր էջում տեսանյութին կից գրել է հեռուստաընկերության գործդիր տնօրենը։