Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղ Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ) Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ 

Հերոս «Մաեստրո Արամը» վերջին անգամ ասաց` մի քանի օր չի զանգահարելու. մինչև այսօր ընտանիքը սպասում է նրա զանգին (տեսանյութ)

Արցախ

Արցախյան պատերազմում իր կյանքը հայրենիքին նվիրեց նաև ժամկետային զինծառայող Արամ Խաչատրյանը կամ ինչպես զորամասում էր հայտնի «Մաեստրո Արամը»։ Նա բանակ է զորակոչվել 2020թ.-ի հունվարի 8-ին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արամի քույրը՝ Նուշիկ Խաչատրյանը:

«Եղբայրս դեռ փոքրուց սիրել է երգն ու երաժշտությունը: Դպրոցում նա միշտ աչքի է ընկել իր գեղեցիկ ձայնային տվյալներով: 10 տարեկանում Արամը ընդունվեց Սայաթ- Նովայի երաժշտական դպրոց: Արամը երգելուն զուգահեռ շատ է սիրել նաև նվագել քամանչա»,-ասաց հերոսի քույրը:

Երաժշտական դպրոցն ավարտելուց հետո Արամը ընդունվել է Մանկավարժական համալսարան՝ գեղարվեստի բաժին, որտեղ 4 ամիս սովորելուց հետո մեկնեց բանակ. «Ծառայում էր Մատաղիսում։ Շատ հզոր ձայն ուներ։ Բանակում էլ, ինչպես որ դպրոցում աչքի ընկավ իր յուրահատուկ ձայնով, անունը Մաեստրո էին դրել»,- ընդգծեց Նուշիկը:

Արամը առաջին անգամ երգել է մայրիկի մասին երգ, որն էլ տպավորվել է վերջինիս հիշողության մեջ. «5-րդ դասարանում Արամը երգեց առաջին անգամ, «Ով հայոց մայրեր» երգը: Նա անմիջական էր շատ, հումորով: Երբեք Արամի հետ խնդիր չենք ունեցել»,-պատմում է հերոսի քույրը:

Նրա պատմելով՝ Արամը պատերազմի օրերին ոչնչից չի բողոքել, այնպես է արել, որ ընտանիքի անդամները չանհանգստանան իր համար. «Եղբայրս ոչնչից չէր բողոքում։ Հեռախոսազրույցի ընթացքում անընդհատ ձայներ էի լսում կրակոցների, պայթյունների, հարցնում էի՝ այդ ինչ ձայներ են, դու մո՞տ ես դիրքերին, ասում էր՝ ո՞վ ա տենց բան ասել ես դիրքերին մոտ չեմ, ով տենց բան կասի՝ մի՛ հավատա, մենք շատ լավ ենք, ամեն ինչ լավ ա»,- մեծ ցավով պատմում է Արամի քույրը։

Հերոսը պատերազմի ընթացքում եղել է տարբեր թեժ կետերում. «Եղբայրս 80 զինվորի իր հայրենասիրական երգով ճանապարհել է դիրքեր՝ հայրենիքի պաշտպանության: Նա եղել է Կարմիր Շուկայում, Մարտունի 2-ում, Մատաղիսում, Թալիշում, բայց վերջին անգամ եղել է Մատաղիսում։ Ինչքան զանգում էր տուն՝ մամային ասում էր՝ միշտ լավ կմնաք։ Վերջին օրը նույն բառերն ասաց՝ մի քանի օր չեմ զանգելու, չանհանգստանաս»,- խորը վշտով ասաց Արամի քույրը:

Ըստ հերոսի ընկերոջ խոսքերի՝ Արամը կարող էր դիրքեր չվերադառնալ, քանի որ վիրավոր էր և հոսպիտալում բուժում էր ստանում. «Ընկերս բժիշկներին ստել և ասել է, թե լավ է, որ գնա, հասնի իր ընկերներին: Մայրիկի հետ հեռախոսազանգի ընթացքում ասել է, թե լավ տղան, երբեք չի լքում իրեն վստահված դիրքը: Ու վերադարձավ դիրքեր, եղավ ընկերների կողքին: Մի օր էլ զանգահարել էր մայրիկին և ասել՝ դու իմ մասին դեռ կլսես. ես լավագույն դիրք պահողն եմ լինելու»,- պատմեց նրա ընկերը՝ Մուշեղ Գաբրիելյանը:

Արամը ընկավ ռազմի դաշտում, իր ամենաթանկը՝ կյանքը՝ նվիրելով հայրենիքին: Այդպես էլ Արամը չզանգահարեց տուն, տանեցիները մնացին՝ նրա զանգին սպասելով, իսկ ձայնին՝ կարոտ:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելիԵՄ դեսպանի հետ քննարկեցինք ՀՀ–ում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները․ Տիգրան ԱբրահամյանԳիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկներըՓակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ) Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյունԻրավիճակը լարված է Երևան–Սևան մայրուղու վրա (տեսանյութ)Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ)Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհներըՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակից Բերման են ենթարկել Արթուր ԽաչատրյանինԻնձ չեն սովորեցրել, ես սովորել եմ․ քաղաքացուն բերման ենթարկող ոստիկան Կոտայքի ոստիկանապետի դեմ իրավական գործընթաց պետք է սկսել․ պատգամավոր Սադրիչ ոստիկանը, ով պատգամավորին բերման ենթարկեցԵթե Արարատ Միրզոյանը չլիներ, դատախազությունն իրեն այլ կերպ կպահեր, տեսանյութում դեմք չի երևում (տեսանյութ)«Էս մլիցեն դեռևս մոր փորի մեջ մուսռ է եղել». ոստիկանը օրենք չգիտի (տեսանյութ)«Մի հատ ֆռա, դեմքդ տեսնի հայ ժողովուրդը, ում ես ասում, որ կսպանեմ». պատգամավորը՝ ոստիկանին (տեսանյութ)Ոստիկանները հրահանգ են կատարում, հողերն ու երկիրը հանձնելը դավաճանություն է. ցուցարար (տեսանյութ)Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ոստիկանները հարձակվեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանի վրա Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Ակցիաները շարունակվում են․ իրավիճակը լարված է Ստամբուլում կինը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. ՇոլցԱղդամցի Ալենի պատվի և արժանապատվության կորսված լինելու հարցը դեռևս օդում կախված է. Աննա Մկրտչյան (տեսանյութ)Նախատեսվում է ավելացնել թվային ծառայություններ մատուցող օպերատորների թիվը բնակավայրերումԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՏանը խելոք չենք նստելու ու մորթվենք, զենքերը վայր դնել պետք չէ, պայքար է պետք. բողոքի ակցիա (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով կեղծ հայտարարություն է տարածվումՎահագն Խաչատուրյանն ընդունել է նախարար Նարեկ ՄկրտչյանինԿիրանցը միասին դարձնենք Հայաստանի պարտվողական, հանձնվողական քաղաքականությանը վերջ տալու սկզբնակետը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Հայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ վարչապետ (տեսանյութ) Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ամենադիտված