«Քեզ լավ պահիր, հիմար». Ֆերգյուսոնը արձագանքել է Նուրմագոմեդովի հեռանալուն
ՍպորտԹեթև քաշային կարգում UFC-ի նախկին ժամանակավոր չեմպիոն Թոնի Ֆերգյուսոնը մեկնաբանություն է թողել Դանա Ուայթի հրապարակման տակ։
Մարտի 19-ին կազմակերպության նախագահը Instagram-ի իր հաշվում հայտարարեց, որ գոտու պարտություն չկրած տերը՝ Խաբիբ Նուրմագոմեդովը, պաշտոնապես թոշակի է անցել:
«Քեզ լավ պահիր, հիմար, նորից կտեսնվենք», - գրել է ամերիկացին՝ նկատի ունենալով Խաբիբին: Նշենք, որ Նուրմագոմեդովի ու Ֆերգյուսոնի մենամարտը հինգ անգամ չեղարկվել է: Մարտիկները երբեք չեն հանդիպել գորգի վրա: