Դիմել եմ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին նախագիծը ինձ տրամադրելու համար․ Անի Սամսոնյան
ԲլոգոսֆերաՀՀ ԱԺ ՄԻՊՀՀ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել․
«Այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել Երևանի N1 տուն ինտերնատի և Նորքի տուն ինտերնատ ՊՈԱԿ-երի հնարավոր միաձուլման դեմ: Այս մասին հրապարակված որևէ իրավական փաստաթուղթ չկա, բայց հայտնի է, որ մի շարք գերատեչությունների համար ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և շրջանառել է ՊՈԱԿ-ների միաձուլման եղանակով վերակազմակերպելու նախագիծ:
Գրավոր դիմել եմ ՀՀ Աշպատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին նախագիծը ինձ տրամադրելու համար:
Նախագծին ծանոթանալուց հետո կարող ենք ավելի առարկայական խոսել ՊՈԱԿ-երի հնարավոր վերակազմակերպման հնարավորության և նպատակահամարության վերաբերյալ:
ՀՀ ԱԺ ՄԻՊՀՀ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյան»:
Այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել Երևանի N1 տուն ինտերնատի և Նորքի տուն ինտերնատ ՊՈԱԿ-երի հնարավոր միաձուլման դեմ: Այս...
Posted by Ani Samsonyan-Անի Սամսոնյան on 2021 թ. մարտի 22, երկուշաբթի