«Ես փախնող տղա չեմ». ինչպես գրասենյակից բերման ենթարկեցին Արամ Հարությունյանին
ՏեսանյութերԱյսօր առավոտյան ոստիկանության աշխատակիցներն այցելել են «Ազգային համաձայնություն» կուսակցության գրասենյակ եւ բերման են ենթարկել Արամ Հարությունյանին:
Ոստիկանության աշխատակիցը սկզբում Արամ Հարությունյանին ասաց, որ կա համապատասխան որոշում, իրենք պետք է մտնեն տարածք, սակայն Արամ Հարությունյանը թույլ չտվեց. «Դուք պաշտպանում եք թիմ մեկ դավաճանին: Դուք իր հրամանն եք կատարում: Ձեր աշխատավարձը երեկ բարձրացրել են, դուք ոգեւորված եկել եք այստեղ: Եթե ես 50 քանի հազար դրամ վարձ չեմ տվել... դուք հիմա չեք մտնելու տարածք: Նիկոլ Փաշինյանն ավելի շուտ է գնալու, քան ես այս տարածքից: Թիվ մեկ դավաճանը ընտրություններից առաջ ուզում է մեզ գրասենյակից հանի»: