Էրիկ Ալեքսանյանը դատի է տվել Աննա Դանիբեկյանին եւ պահանջում է ներողություն խնդրել
ԲլոգոսֆերաՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դիմել է դատարան՝ պահանջելով, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն իրենից ներողություն խնդրի։ Այս մասին հայտարարել է փաստաբանը՝ տեղեկացնելով, որ դատարանից պահանջել է նաեւ չեղարկել իր նկատմամբ «անհիմն կերպով կիրառված դատական սանկցիան»։
Հիշեցնենք, որ, ՍԴ որոշման համաձայն, 300.1 հոդվածը հակասում է Սահմանդրության 78 և 79 հոդվածներին։
Սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է համաչափության սկզբունքը, իսկ 79-րդ հոդվածը՝ որոշակիության սկզբունքը:
ՍԴ տվյալ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով դիմել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Ի դեպ, վերջինի նկատմամբ ՍԴ դիմելուց հետո հետապնդումներ սկսվեցին։
ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգը տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին։