Ռուսաստանը 3,2 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանի շրջանների հետպատերազմական վերականգնման համար Իրանը զսպվածության կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին ՔՈ-ի հայտարարությունը՝ Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Երբ որ որևէ բան է կատարվում, հարգելինե՛րս, մի՛ ստեք․ Թագուհի Թովմասյան ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Հիմա ամբողջ խորհրդարանը, ամբողջ հայ հասարակությունը պետք է միասնական լինի. Գևորգ Գորգիսյան Այսօր հանդիպեցի «Երիտասարդի ձայնը» ակումբի երիտասարդներին, ովքեր ստանում էին անդամաքարտեր. Լևոն Քոչարյան Առաջիկա խորհրդակցությունները տեղի կունենան մոտակա օրերին. ՀԱՊԿ խոսնակ Մենք արտաքին թշնամուն թողած ընկել ենք շաքարի՝ իշխանության հետևից. Ռուստամ Բաքոյան Սյունիքի Խոզնավար գյուղը 3 կողմից շրջապատված է թշնամու տարածքներով, զորքերով. Դավիթ Սանասարյան 

ENOC-ի ղեկավարը ՄԻՊ ֆինանսավորման հարցով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին

Քաղաքական

Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի (ք. Ստրասբուրգ) ղեկավար Բրյուս Ադամսոնը  բաց նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին` նշելով, որ հատկապես մտահոգված է Հայաստանի կառավարության կողմից «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասում առաջարկվող փոփոխությամբ: Այդ դրույթը սահմանում է, որ յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից:

Բրյուս Ադամսոնն  ուշադրություն է հրավիրել այն հարցին, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին հատկացվող ֆինանսական միջոցների նվազեցման արգելքի երաշխիքի վերացումը վտանգներ է ստեղծում հաստատության կողմից իր բոլոր լիազորությունների տիրույթում և, հատկապես, երեխաների իրավունքների ոլորտում իրականացվող հսկայածավալ աշխատանքների համար (այդ թվում՝ «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի իրականացման մշտադիտարկում, երեխաների իրավունքների վերաբերյալ բողոքների քննարկում, երեխաների խնամք իրականացնող կազմակերպություններում բարբերական չսահմանափակված այցերի  կատարում, հատուկ հրապարակային զեկույցների պատրաստում, երեխաների իրավունքների հարցերով իրավասու մարմիններին առաջարկությունների ներկայացում, երեխաների իրավունքների վերաբերյալ դասընթացների կազմակերպում եւ միջազգային կազմակերպություններում համապատասխան աշխատանքների մասնակցություն):

Հաշվի առնելով  այն, որ  Պաշտպանը ՄԱԿ-ի «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի իրականացման մշտադիտարկման ազգային մարմնին է՝ ցանցի ղեկավարն իր առանձնակի մտահոգությունն է հայտնել այն առումով, որ ինչ կանխատեսելի ազդեցություն կունենա այս հնարավոր կրճատումը երեխաների իրավունքների խթանման և պաշտպանության ոլորտում Պաշտպանի աշխատակազմի՝ որպես Հայաստանում ՄԱԿ-ի «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի իրականացման մշտադիտարկման մարմնի ֆինանսական և գործունեության կարողությունների նկատմամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսական կարողությունների կրճատումը կամ այդպիսի անկանխատեսելիությունը կարող է լուրջ վտանգներ ստեղծել Պաշտպանի կողմից իր ողջ ներուժը օգտագործելու և հաստատության գործունեության արդյունավետության տեսանկյունից:

Բացի դրանից, առաջարկվող փոփոխությունների արդյունքում Երեխաների օմբուդսմանների եվրոպական ցանցի կանոնադրության համաձայն՝ Պաշտպանի հաստատությունը կարող է զրկվել այդ միջազգային կազմակերպությունում լիիրավ անդամի կարգավիճակից:

Հաշվի առնելով  Փարիզյան սկզբունքները, ՄԱԿ-ի և Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի չափանիշները և Հայաստանի միջազգային պարտավորությունները՝ նամակում կոչ է արվել վերանայել  «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի գործող 8-րդ հոդվածի 5-րդ մասի փոփոխությունը։

Ծանոթագրություն. Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի գործունեության նպատակն է ապահովել եւ նպաստել երեխայի իրավունքների պաշտպանությանը` ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ցանցի ասոցացված անդամ է եղել 2009 թվականից,  իսկ 2018 թվականից դարձել է լիիրավ անդամ, որը  հնարավորություն է տալիս մասնակցել նաև կազմակերպության կառավարմանն ու ղեկավար մարմինների աշխատանքներին:

Ներկայացնում ենք նամակի  անգլերեն տարբերակը և հայերեն թարգմանությունն ամբողջությամբ, որն իրականացվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։ 

Հ.Գ. Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի (ք. Ստրասբուրգ) ղեկավարը ՀՀ ազգային ժողովի նախագահին   բաց նամակ հղելիս տեղեկացված է եղել որ Կառավարությունը հետ է կանչել Պաշտպանի աշխատակազմի ֆինանսական անկախության երաշխիքները վերացնող նախագիծը, սակայն նամակը գրվել է կանխարգելիչ նպատակով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Աննա Թովմասյանը ցույց է տվել Արամեի՝ 7 մլն դրամ արժողությամբ նվերը Սպառնացող վտանգների պարագայում հանդես ենք բերելու ազգային շահերից բխող վարքագիծ. «5165» շարժում Ռուսաստանը 3,2 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանի շրջանների հետպատերազմական վերականգնման համար Իրանը զսպվածության կոչ է արել Հայաստանին և ԱդրբեջանինՔՈ-ի հայտարարությունը՝ Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Երբ որ որևէ բան է կատարվում, հարգելինե՛րս, մի՛ ստեք․ Թագուհի Թովմասյան ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՀիմա ամբողջ խորհրդարանը, ամբողջ հայ հասարակությունը պետք է միասնական լինի. Գևորգ ԳորգիսյանԱյսօր հանդիպեցի «Երիտասարդի ձայնը» ակումբի երիտասարդներին, ովքեր ստանում էին անդամաքարտեր. Լևոն Քոչարյան Առաջիկա խորհրդակցությունները տեղի կունենան մոտակա օրերին. ՀԱՊԿ խոսնակՄենք արտաքին թշնամուն թողած ընկել ենք շաքարի՝ իշխանության հետևից. Ռուստամ ԲաքոյանԿանադան կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել գործողությունները, որոնք կարող են հանգեցնել էսկալացիայիՍյունիքի Խոզնավար գյուղը 3 կողմից շրջապատված է թշնամու տարածքներով, զորքերով. Դավիթ ՍանասարյանԱրման Թաթոյանը կոչ է անում առաջ տանել ՄԻՊ-ի` Սյունիքի ու Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգը ՀԱՊԿ-ն հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված խորհրդակցություններ կանցկացնի ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է առավելագույն զսպվածություն ցուցաբերել սահմանինԱՄՆ-ն սադրիչ է համարում Բաքվի գործողությունները Հայաստանի հետ սահմանինՁեր ատելությունը հայի հանդեպ արդեն անհերքելի է. րոպե առաջ հեռացե՛ք․ Գոհար Մելոյան Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել Հայրենիքի փրկության շարժման խորհրդի նիստ Փաշինյանի «ծուղակը» ՀԱՊԿ-ի համար. վտանգավոր խաղ՝ Հայաստանի շահերի հաշվին«Ալիեւը «ք..» ա կերել, ասել ա, հայոց հարցը սարքիք, այ քեզ բան». Արման Եղոյան Սև լիճը որևէ քարտեզով, որևէ ժամանակաշրջանում չի եղել ու չի կարող լինել ադրբեջանի կազմում. Էրիկ ԳրիգորյանԽորհրդարանը միաձայն հայտարարություն ընդունեց Կարող է ուղղակի հետ գնաք ոչ այնքանով, որքանով որ եկել եք․ Էդմոն Մարուքյանը՝ ադրբեջանցիներին Արյան, դավաճանության ու ամոթի այս խառնարանում չեմ հանձնվում․ Սամվել Ֆարմանյան էս օսլայած հոգիներով քամելեոնները եկել էստեղ ասում են՝ չմոռանաք, թե ովքեր են Արցախը հանձնել. Արման Եղոյան Հայկական տարազով Մոնիկա Գրիգորյանը` «BBC-NEWS»-ի ֆոտոշարքումՀԱՊԿ-ը արձագանքելու երեք օրվա ժամկետ ունի. ԱԳ փոխնախարար Քննություն է տարվում՝զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՔԿ «Մենք մեղավոր ենք պատերազմի, արտագաղթի համար. բա լավ, Ալիևը ոչ մի բանում մեղավոր չէ՞». Ռուբեն Ռուբինյան ՔՊ-ական պաշտոնյաներից ովքե՞ր են «ջրից չոր» դուրս եկել. մաս 8Ադրբեջանական կողմը ականապատման աշխատանքներ է իրականացնում Իշխանասարի տարածքում. Ժիրայր ԱզիզյանԻնքը հիմա հող է տալիս, վաղն էլ ասելու է՝ փոխարենը ոչ մի զոհ չի եղել․ Հրանտ Բագրատյան Երբե՛ք չմոռանաք, թե Արցախն ով հանձնեց. Ալեն Սիմոնյանի ելույթից հետո կրքերը բորբոքվեցին Ներկայիս իշխանությունը ի զորու չէ պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը. «Երրորդ ուժ» Փաշինյանն ուժեղացված թիկնազորով հեռացավ ԱԺ-ից՝ չպատասխանելով հարցերի (տեսանյութ) Պատերազմից հետո ադրբեջանցիներն ուզում են նորից հարձակվեն, մի բան անեն. Սասուն ՄիքայելյանԱդրբեջանցիները հասել են Սյունիքի Ակներ գյուղի վերևի հատվածը, որտեղից երևում է Գորիս քաղաքը. Hraparak.am Խուճապ չկա, ամեն ինչ գնում է իր հունով. Վաղարշակ Հարությունյան (տեսանյութ) Հնարավոր է` ՀԱՊԿ խորհրդի նիստ գումարվի. Արմեն Գրիգորյանը մանրամասներ ներկայացրեցՄինչև այս պահն իշխանությունների գործողությունները ճիշտ են. Նիկոլ Փաշինյան Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետը Չոբանյանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել հայկական տեխնոլոգիական կրթության փորձը ՔՊ-ական պաշտոնյաներից ովքե՞ր են «ջրից չոր» դուրս եկել. մաս 7Ամերիկայի, Եվրոպայի համար կուրծք ծեծողնե՛ր, նրանցից ոչ մեկ պատերազմը չկանգնեցրեց. մեզ օգնել է ՌԴ-ն. Սասուն Միքայելյանը՝ Արման Բաբաջանյանին Ֆրանսիան պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին. Փաշինյան Բանակցություններին միացել է նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչը․ Նիկոլ Փաշինյան Ասում ես՝ մենք զոհ չենք տվել, է զոհ չես տվել, նահանջի, թող գան մինչև Երևան․ Վազգեն Մանուկյան Դրանք նորից պատերազմի են պատրաստվել. Տիգրան Ուրիխանյան Ծու՞խ, թե՞ նիկոտին․ ի՞նչն է ավելի վնասակարԴիմել եմ ՌԴ նախագահին, որ Ռուսաստանը նաև ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին. Փաշինյան
Ամենադիտված