ՄԻՊ-ը լրագրող Անի Գևորգյանի ու իր երեխային սպառնալու կապակցությամբ գրություն կուղարկի Ոստիկանություն
ԻրավունքՄարդու իրավունքների պաշտպանը լրագրող Անի Գևորգյանի ու իր երեխային սպառնալու կապակցությամբ գրություն կուղարկի Ոստիկանություն: Այս մասին ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:
«Լրագրող Անի Գևորգյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ տեղեկացնելով, որ իր մասնագիտական գործունեության կապակցությամբ սպառնալիքներ է ստացել և դիմելու է Ոստիկանություն։
Նա տեղեկացրել է, որ իրեն թիրախավորելով սոցիալական ցանցերի տարբեր էջերում տարածել են իր և իր մանկահասակ երեխայի լուսանկարը։ Բոլոր այդ հրապարակումների ներքո առկա են կամ դրանք ուղեկցվում են իրեն ուղղված, իր լրագրողական գործունեությանը վերաբերող վիրավորանքներով, արժանապատվությունը նվաստացնող լայն ծավալի խոսքով:
Հաշվի առնելով, որ դիմումն առնչվում է մասնագիտական օրինական գործունեության կապակցությամբ լրագրողին և լրագրողի երեխային սպառնալիքներ տալուն, այդ առումով թիրախավորելուն` Մարդու իրավունքների պաշտպանը գրություն կուղարկի Ոստիկանություն` ուշադրության ներքո պահելու համար գործի ընթացքը։
Սոցիալական ցանցերում երեխաների լուսանկար կամ տեսանյութ հրապարակելու հետ կապված` Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես հորդորել է ցուցաբերել առավելագույն զգուշություն. դուք այդ քայլով կորցնում եք ձեր երեխայի լուսանկարի կամ տեսանյութի նկատմամբ մասնավորության (privacy) ակնկալիքը: Այն կարող է դառնալ այլ, ցանկացած մարդու սեփականություն հաջորդ վայրկյանից: Երբեք չեք կարող ենթադրել, թե ում կողմից և ինչ նպատակով կարող է երեխայի նկարն օգտագործվել»,-նշված է հաղորդագրությունում:
Այս թեմայով
«Էկոակտիվիստները» շինծու մարդասիրական քայլերով փորձում են մոլորեցնել միջազգային հանրությանը
Երկարաժամկետ երաշխիքներ են անհրաժեշտ Արցախի համար, Բաքուն նոր սադրանքների է գնալու. Թաթոյան (տեսանյութ)
Եռօրյա այցով Սյունիքում ենք. բոլոր փաստերը կվերլուծվեն և կուղարկվեն միջազգային կառույցներին. Թաթոյան
«Google Maps»-ից և «Google Earth»-ից հեռացվել են Սյունիքի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները
«Եվս մեկ ապացույց, որ հայերի նկատմամբ հանցանքների անպատժելիությունը հովանավորում են հենց նրանք»
«Նրանք, ում ժամանակին գնահատման հարցում ընդառաջել եք, կործանարար են դառնում պետության համար»
Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ժամանակ հայերին խոշտանգած հանցագործներին պետական մակարդակով հերոսացրել է․ Թաթոյան
Միջոցներ են ձեռնարկվում վերացնելու Սյունիքի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները. Թաթոյան
Արման Թաթոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է Ադրբեջանի կողմից պատերազմական հանցանքների ապացույցները
Չպետք է թույլ տանք, որ այս դժվար օրերը մեր մեջ սերմանեն անճարության ու պայքարի անկարողության կործանարար զգացումը. Թաթոյան