Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, թե իրենք բացառություն են, չարաչար սխալվում են․ Արցախի պետնախարար ՃՏՊ Դավթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհին ԱՄՆ-ն ռազմավարություն է պատրաստում սևծովյան տարածաշրջանի համար Խոշոր հրդեհ Վայոց ձորի մարզում. կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից Երասխի հատվածում թշնամու կրակոցից զինծառայող է զոհվել Ինչ ունեցվածք են հայտարարագրել Դիլիջանի ավագանու ՔՊ-ական անդամները Լուկաշենկոն հայտարարել է դիվերսանտների դեմ գործողություններ իրականացնելու մասին Մեղրիում ռուսական զորամասը պլանային պայթեցման աշխատանքներ կանի, խուճապի չմատնվե՛լ․ Սյունիքի մարզպետարան Աննա Հակոբյանը հանդիպել է Բարսեղ Թումանյանի և Վիեննայի Բեթհովեն կոնսերվատորիայի տնօրենի հետ Թրամփը ցանկանում է ձեռնաշղթաներով ներկայանալ դատարան ու նիստը վերածել ներկայացման․ Guardian 

Պետք է խստորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան և ապակառուցողական դերը տարածաշրջանում․ Սարգիս Խանդանյանի ելույթը «Եվրանեսթ» ԽՎ-ում

Արտաքին Քաղաքական

Ապրիլի 19-ին տեղի ունեցավ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 9-րդ հերթական նստաշրջանը: Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Սոցիալական հարցերի, աշխատանքի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովի նիստին մասնակցեցին կառույցում ԱԺ պատվիրակության անդամներ Սարգիս Խանդանյանը եւ Նարեկ Մկրտչյանը:

Քննարկվեցին ԵՄ-ում եւ Արեւելյան գործընկերության երկրներում կորոնավիրուսի ազդեցությանն ու հաղթահարման ուղիներին վերաբերող հարցեր:

Սարգիս Խանդանյանն իր ելույթում մասնավորապես նշեց.

«Հարգելի գործընկերներ,

կորոնավիրուսի համավարակը զգալի ազդեցություն է թողել Հայաստանի տնտեսության եւ սոցիալական բարեկեցության վրա: Կորոնավիրուսի տարածումը լրջագույն մարտահրավեր դարձավ Հայաստանի առողջապահական համակարգի համար՝ մղելով վերափոխել առողջապահական ենթակառուցվածքների եւ ռեսուրսների կառավարման տրամաբանությունը: Նախորդ գարնան կարճատեւ լոքդաունը լուրջ հետեւանքներ ունեցավ մեր երկրի տնտեսության եւ բիզնեսների համար:

Դժբախտաբար, համավարակը 2020 թվականին Հայաստանի առջեւ ծառացած միակ մարտահրավերը չէր: 2020թ. մարտին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդես եկավ աշխարհի բոլոր անկյուններում հրադադարի ռեժիմների պահպանման հրատապ կոչով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի վրա կենտրոնանալու նպատակով: Հայաստանը ողջունեց այս կոչը, ինչպես եւ քաղաքակիրթ ողջ աշխարհը, քանի որ մենք հավատում ենք, որ միմիայն համատեղ ուժերով մենք կարող ենք հաղթահարել հումանիտար ճգնաժամերը:

Այնուամենայնիվ, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի եւ վերջինիս կողմից հովանավորվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ լայնածավալ պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, որը հանգեցրեց բազմաթիվ անդառնալի մարդկային եւ նյութական կորուստների: Ադրբեջանի ռազմական օկուպացիայի ներքո անցավ Արցախի տարածքի զգալի մասը, տասնյակ հազարավոր քաղաքացիներ դարձան փախստական:

Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը հսկայական ազդեցություն ունեցավ տարածաշրջանում համավարակի իրավիճակի վրա: Կորոնավիրուսը տարածվեց ոչ միայն առաջնագծում զինծառայողների շրջանում, այլեւ այն արագորեն տարածվեց նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում:

Հայաստանի եւ Արցախի առողջապահական համակարգերը դժվարություններ էին կրում ոչ միայն մեծ թվով վիրավոր զինծառայողների եւ քաղաքացիների, ինչպես նաեւ կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ, այլեւ այն պատճառով, որ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորում էին բժշկական ենթակառուցվածքները՝ ավերելով դրանք: Ադրբեջանի կատարած պատերազմական նմանօրինակ հանցագործություններն իրենց դաժանության գագաթնակետին հասան, երբ հոկտեմբերի 28-ին հրթիռակոծվեց Ստեփանակերտի մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնը:

44 օր տեւած պատերազմը 2020 թվականին Ադրբեջանի իրականացրած միակ ռազմական ագրեսիան չէր:

2020թ. հուլիսին Ադրբեջանը խախտեց հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան ուղղությամբ: Այս էսկալացիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը դիտավորությամբ թիրախավորում էին քաղաքացիական ենթակառուցվածքները եւ խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ հրթիռակոծելով բժշկական դիմակներ պատրաստող արտադրամասը, որը օրական պատրաստում էր 300 հազար դիմակ:

Հարգելի նախագահողներ,

ես կարծում եմ, որ այս հանձնաժողովը, մասնավորապես, եւ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովն ընդհանրապես, պետք է մանրամասնորեն ուսումնասիրեն եւ անդրադառնան վերոնշյալ փաստերին եւ խստորեն դատապարտեն Ադրբեջանի ագրեսիան եւ ապակառուցողական դերը տարածաշրջանում: Ես հուսով եմ, որ Եվրախորհրդարանի մեր գործընկերներն առավել ակտիվորեն կներգրավվեն Արեւելյան գործընկերության տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործում»»,- ասված է հայտարարության մեջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, թե իրենք բացառություն են, չարաչար սխալվում են․ Արցախի պետնախարար ՃՏՊ Դավթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհին ԱՄՆ-ն ռազմավարություն է պատրաստում սևծովյան տարածաշրջանի համարԽոշոր հրդեհ Վայոց ձորի մարզում. կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից Քրիս Բրաունը պար է կատարել երկրպագուհու համար և փչացրել նրա հարաբերությունները սիրելիի հետԵրասխի հատվածում թշնամու կրակոցից զինծառայող է զոհվել Ինչ ունեցվածք են հայտարարագրել Դիլիջանի ավագանու ՔՊ-ական անդամներըԼուկաշենկոն հայտարարել է դիվերսանտների դեմ գործողություններ իրականացնելու մասինՄեղրիում ռուսական զորամասը պլանային պայթեցման աշխատանքներ կանի, խուճապի չմատնվե՛լ․ Սյունիքի մարզպետարան Աննա Հակոբյանը հանդիպել է Բարսեղ Թումանյանի և Վիեննայի Բեթհովեն կոնսերվատորիայի տնօրենի հետ Թրամփը ցանկանում է ձեռնաշղթաներով ներկայանալ դատարան ու նիստը վերածել ներկայացման․ GuardianՔննարկվում է մշակույթի օրեր կազմակերպելու ծրագիրը. ԿԳՄՍ նախարարն ընդունել է Վրաստանի նորանշանակ դեսպանին Ռյաբկովը հայտարարել է, որ միջուկային հակամարտության ռիսկն այժմ ավելի բարձր է, քան վերջին տասնամյակներումՄակրոնը հայտարարել է, որ չի կարող առաջադրվել երրորդ ժամկետի համար Հայաստանում դիտորդական առաքելության համազեկուցողները գաղտնազերծել են ԵԽԽՎ մոնիտորինգային խմբի եզրակացությունները Թուրքիայի նախագահի թեկնածու է առաջադրվել Էրդողանի հակառակորդ ՔըլըչդարօղլունՄիրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տարածաշրջանի անվտանգային վիճակի զարգացումները Կգնաք ու ձեր էժանագին զեղծարարությունները կանեք ձեր գյուղական մեյդաններում․ Արտակ ԲեգլարյանԱզգային փոքրամասնությունների մեր հարգելի քույրերը և եղբայրները չեն ցանկացել, որ խոշորացում տեղի ունենա. ՓաշինյանԵԽԽՎ Իրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովն անհանգստացած է Արցախում առաջացող հումանիտար ճգնաժամովՃապոնիան Ուկրաինային 470 մլն դոլար անհատույց օգնություն կտրամադրի Պաշտոնյայի ստացած ո՞ր նվերներն են դառնում պետության կամ համայնքի սեփականությունը. ԱՆ-ն պարզաբանում է Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)Մոսկվայում քննարկվել է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու հարցը․ Միրզոյան Չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ. Արարատ Միրզոյան ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են տարածաշրջանում սպառնալիք ներկայացնող անվտանգային հարցեր Ադրբեջանցիներն ինձ լուսարձակներով ու ԱԹՍ-ներով էին փնտրում. բացառիկ մանրամասներ մոլորված ենթասպայից. 24News.am Սոլովյովի հյուրը ուղիղ եթերում ուշագնաց է եղել (տեսանյութ)Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման 4 անդամների մասով նախաքննությունն ավարտվել է Իսրայելը հրթիռակոծել է Հալեպի օդանավակայանը Քանդել ենք կառուցելու նպատակով․ Սանոսյանը՝ փողոցները քանդելու ու տարիներով չնորոգելու մասին Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի և ավագ մասնագետի նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվություն 5 քասախցիներ կանգնեցրել են «Մերսեդես»-ը և ծեծել 33-ամյա վարորդին ու 55-ամյա ուղևորուհուն Ագրեսիայի վտանգ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի նկատմամբ կա. Միրզոյան Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կացարան է կառուցվում. նախատեսված է մինչև 120 հոգու համար Ի՞նչ իմաստ ունի Ադրբեջանի հետ ինչ որ բան պայմանավորվել, եթե մեկ է՝ դրանք էլի խախտվելու են Մարտի 27-ից մեկնարկում է մաքսային հսկողության գործառնությունների մեկ վայրում իրականացման պիլոտային ծրագիրը. ՊԵԿ Ոչ սթափ վարորդը 60 հազար դրամ էր դրել պարեկների մեքենայում. նա ձերբակալվել է Ցանկացած պատերազմ ավարտվում է խաղաղությամբ. Շոյգու Մեկնարկել է Մ-6-Եղեգնուտ-Դեբետ ավտոճանապարհի հիմնանորոգումը Հիմա տեղի են ունենում փոփոխություններ, որոնք չեն եղել 100 տարի, և մենք միասին ենք այդ փոփոխությունների հեղինակը. Ծինփինը՝ ՊուտինինՄենք պիտի հասնենք խաղաղության՝ ի հեճուկս Ադրբեջանի մղումների. Վահագն Ալեքսանյան Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում է. կառավարության հետ հարցուպատասխանը՝ ուղիղ Հովիկ Աբրահամյանի տան ոսկեզօծ զուգարանակոնքը ավելի թանկ է, քան որոշ պաշտոնյաների հիփոթեքով բնակարանները Նորք-Մարաշը տարբերվում է Երևանի մյուս վարչական շրջաններից․ Տիգրան Ավինյան Դատախազի տեղակալը չի կարող ՄԻՊ լինել, նա լավագույն դեպքում մարդու իրավունքների դատախազ կարող է լինել. Գեղամ Նազարյան Սի Ծինփինը մեկնել է Մոսկվայից ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին իրավապահ ոլորտի բարեփոխումներում. ԱՄՆ դեսպանը՝ ՔյարամյանինԽնդրում եմ տարածեք առանց «փիլիսոփայելու». Աննա Հակոբյան Հայտնի է դարձել, թե ով է լինելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման մրցավարը
Ամենադիտված