Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը «Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ «Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից «Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում 

Հեռացի՛ր, հնարավորություն տուր փրկելու մեր կյանքները, մեր երկիրը․ Ղազարյանը՝ Փաշինյանին

Բլոգոսֆերա

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թշնամիներով շրջապատված և ոչ մի բարեկամ չունեցող Փաշինյանին

Կապիտուլյացիոն հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրելուց անցել է ավելի քան վեց ամիս։ Մեր ժողովրդի պատմության այդ ամենախայտառակ օրը նա կարծես հասկացել էր իր գործած հանցանքի չափը և փախել ու պատսպարվել էր ՀՀ պաշտպանության նախարարության բունկերում՝ վախենալով ժողովրդի ահեղ դատաստանից։ Ժամանակի ընթացքում նրան թվաց, թե կատարվածն այլևս անցյալում է և կարող է վերադառնալ նորից բնականոն կյանք և ապրել ու գործել անցյալի նման։ Իր շուրջը խմբված մարդիկ, որոնցից շատերը, հասկանալով այդ մեղքի մեջ իրենց բաժինը, նրանով իրենց պաշտպանվելու բնազդից դրդված, չեն կարողանում նրան բերել օբյեկտիվ իրականություն և հուշել ճիշտ ճանապարհը։

Այսօր Նիկոլ Փաշինյանը շրջապատված է միայն թշնամիներով՝ իր տիկնոջից սկսած մինչև իր թիմակից համարվող կառավարության անդամներ, պատգամավորներ և այլն։ Նա չունի և ոչ մի բարեկամ, որը նրան բարեկամաբար կհասկացնի, որ կատարվածը ներում ունենալ չի կարող։ Ավելին՝ ուժով, բռնությամբ, ոստիկանական կամ հատուկ ծառայությունների իշխանական լիազորություններով, զենքով ու զորքով ժամանակ երկարացնելը թվացյալ օգուտ են միայն, որոնք իրենց մեջ ավելի մեծ վտանգներ են պարունակում։ Ոչ մի գործընթաց, ոչ մի ընտրություն, ոչ մի ուրիշ այլ քայլ չի կարող շտկել կատարվածը։ Ուզում ես ողջ մնա, ուզում ես՝ մեռած, ուզում ես ապրի հարյուր քսան տարի, միևնույն է դրանից կյանքը և օբյեկտիվ իրականությունը չի փոխվելու, զոհված հազարավոր երիտասարդները հարություն չեն առնելու, որբացած մանուկների աչքերն այլևս չեն փայլելու, կորսված Հայրենիքը հետ չի բերվելու, ադրբեջանցիները Սյունիքի դարպասների մոտից հետ չեն գնալու․․․։ Այն ինչ դու ես արել չի կարող ներվել։ Մի գուցե ուժով ու սպառնալիքով դու հիմա փորձես լռեցնել մարդկանց, մի գուցե անսպասելի և աներևակայելի ցավի ուժից մարդիկ ինչ-որ պահ չզգան ու չհասկանան իրենց հետ կատարվածն ու կատարվողը, մի գուցե փորձես իշխանական լծակներով տարածվող կեղծ տեղեկություններով փորձես փնտրել «մեղավորների», բարդես մեղքը այլոց վրա, բայց միևնույն է, դա չի հաջողելու։ Սա ուրիշ մի բան է։ Սա սովորական ձախողում չէ, սա պատմական կորուստ է և այդ ամենի հեղինակը դու ես, միմիայն դու՛։

Քեզ իշխանության մնալու հարցում «աջակցող» մարդիկ քո ամենամեծ թշնամիներն են։ Քո իշխանության մնալու ամեն մի օրը ավելի մեծացնելու է մարդկանց ատելությունն ու ցասումը, այն չի մարվելու, օբյեկտիվորեն չի կարող չհասունանալ ու չհասնել վրեժի։ Վերջին պահին քո կողքը կանգնած «բարեկամներից», «ընկերներից» ու «թիմակիցներից» ոչ ոք չի մնալու։ Նոյեմբերի 10-ին նրանք չկային արդեն։ Այս խաբուսիկ վիճակը առավել քան վտանգավոր է դարձնում յուրաքանչյուր հաջորդ օրը։

Ես քեզ ո՛չ ընկեր եմ, ո՛չ թիմակից և ո՛չ բարեկամ։ Բարեբախտաբար այդպիսին չեմ եղել երբեք։ Բայց ինձնից լավ խորհրդատու դու չես ունեցել ու չես կարող ունենալ։

Հեռացի՛ր։ Հեռացի՛ր հիմա, ինչքան կարող ես շուտ։ Փրկի՛ր և՛ կյանքդ, և՛ հնարավորություն տուր մեզ՝ փրկելու մեր կյանքներն ու մեր երկիրը։ Դու օբյեկտիվորեն չես կարող ոչ մի լավ բան ստեղծել ու արարել։ Պետություն ղեկավարելը վեր է քո ինտելեկտուալ, կազմակերպական, թիմային և այլ կարողություններից։ Քո իշխանության ամեն նոր օրը մահ ու վիշտ է բերում բազմաթիվ մարդկանց։ Նրանք մի օր կգան գիտակցության, կգան միանգամից, կգան հանկարծակի։ Մի՛ հավատա ցնորքին, որ երբևէ դու կարող ես նորից հարգանք ու սեր վայելել։ Քո ամենամեծ մեղքը մարդկանց մեջ եղած հույսերն ու հավատը կործանելն էր։ Առանց հույսի և հավատի ապրող մարդուն ոչինչ կանխել ու կանգնեցնել չի կարող։ Մի՛ դարձրու հազարավոր ոստիկաններին և ուժայիններին մեր ժողովրդի թշնամին։ Մեղք են նրանք, մեծ հարված են ստանալու ու միևնույն է չեն կարողանալու փրկել քեզ։ Նրանք կարող են ինչ-որ մի ժամանակ պաշտպանել քեզ, բայց փրկել չեն կարող։ Ոչ ոք չի կարող։

Փախի՛ր, կորի՛ր, չքվի՛ր, անհետացի՛ր, հեռացի՛ր․ ընտրի՛ր այս և այլ հոմանիշներից որը կուզես, բայց մի մնա։

Բնության դեմ բոլոր մարդիկ անզոր են։ Միևնույն է այն ինչ պետք է լինի՝ լինելու է։ Խելացի մարդիկ դա հասկանում են և անում այնպես, որ կատարվելիքը լինի նաև իրենց կամքով։

Քո շրջապատի բոլոր թշնամիներից մի պահ կտրվի՛ր և լսի՛ր քեզ ոչ բարեկամի ամենաբարեկամական խորհուրդն ու հորդորը»։

Թշնամիներով շրջապատված և ոչ մի բարեկամ չունեցող Փաշինյանին Կապիտուլյացիոն հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի կողմից...

Posted by Edgar Ghazaryan on 2021 թ. ապրիլի 22, հինգշաբթի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. ՀովհաննիսյանԱպամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՆավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներՀրդեհ Գառնի գյուղումԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետԿինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)
Ամենադիտված