Այդ երեկո Բայդենն ինձ ասաց, որ եթե ինքը երբևէ ի պաշտոնե ունենա դրա իրավունքը, ապա կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Սամանտա Փաուեր
ԲլոգոսֆերաԱմերիկացի քաղաքական գործիչ, Բարաք Օբամայի վարչակազմում արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Սամանտա Փաուերը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի պատարագի լուսանկար և կից գրառում արել:
«Այն ժամանակ դեռևս ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ Վաշինգտոնի ազգային տաճարում մասնակցեցինք 100-ամյա տարելիցի պատարագին։ Այդ երեկո Բայդենն ինձ ասաց, որ եթե ինքը երբևէ ի պաշտոնե ունենա դրա իրավունքը, ապա կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Այսօր, որպես ԱՄՆ նախագահ,նա հենց այդպես էլ վարվեց»։