«Ոչինչ չէի փոխի իմ անցյալում». Անահիտ Սիմոնյան
ԺամանցԵրգչուհի Անահիտ Սիմոնյանն Instagram-յան էջում պատասխանել է հետեւորդների հարցերին։
Հետեւորդները երգչուհուն մի քանի հարց են ուղղել, այդ թվում այն մասին՝ արդյոք կուզենար անցյալում ինչ-որ բան փոխել։ «Ես ոչինչ չէի փոխի իմ անցյալում։ Ամենն, ինչ տեղի է ունեցել՝ ե՛ւ լավը, ե՛ւ վատը, ճակատագրի կողմից նախանշված էր իմ գիտակցության տրանսֆորմացիայի եւ անձնային աճն ուժեղացնելու համար։ Այնպես որ, ես շնորհակալ եմ ե՛ւ անցյալիս, ե՛ւ ներկայիս, ե՛ւ ապագայից»,- պատասխանել է երգչուհին։ Անդրադառնալով հարցին, թե ինչ անել, երբ սիրտը մի բան է ասում, ուղեղն՝ այլ, Անահիտ Սիմոնյանը նշել է. «Աշխատեք գլխով մտածել, որքան էլ դա բարդ թվա»