Էրդողանը կրկին անդրադարձել է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողնը հայտարարել է, որ խորը վշտացած է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ:
«Բայդենը օգտագործել է անարդար արտահայտություն ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, որը հիմնված չէ պատմության վրա: Դա մեզ խորը տխրեցրել է: Այդ հարցերը պետք է թողնել պատմաբաններին, այլ ոչ թե քաղաքական գործիչներին: Բայց հակառակ կողմից ոչ մի պատասխան չկա: Արևմուտքը կեղծավորություն է ցուցաբերում հայկական հարցի և ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ», - ասել է Էրդողանը կառավարության նիստից հետո կայացած հեռուստատեսային ուղերձում՝ ավելացնելով, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում «հայկական խմբավորումները սպանել են անմեղ մարդկանց»: