Աստված, հայրենիք, ընտանիք. ապագայի համար 3 զանգ ենք հնչեցնում․ Վահագն Չախալյան
ՔաղաքականԱրցախի վերջին պատերազմը վերապրողներիս համար առիթ եղավ հասկանալու, որ ունենք ընդամենը երկու տարբերակ․ լինել հանցակից և կորցնել ամեն ինչ կամ արթնանալ հանցավոր թմբիրից և թևակոխել պատմության նոր հանգրվան։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության համագումարի իր ելույթում ասաց կուսակցության գործադիր մարմնի անդամ Վահագն Չախալյանը։
«Հրավիրում ենք բոլորին համախմբվելու և ապրելու ազգային և քրիստոնեական զարթոնք»,- ասաց նա։
Չախալյանը նշեց նաև՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ապագայի համար երեք զանգ է հնչեցնում․ աստված, հայրենիք, ընտանիք։