Լեդի Գագայի բուլդոգների առևանգման գործով կան ձերբակալվածներ․ ABC
ԺամանցՈստիկանությունը հինգ մարդու է ձերբակալել Լեդի Գագայի օգնականի վիրավորման և նրա ֆրանսիական բուլդոգների առևանգման գործով, հաղորդում է ABC-ն: Ենթադրվում է, որ նրանցից երեքը մասնակցել են Լեդի Գագայի օգնականի՝ Ռայան Ֆիշերի կողոպուտին և նրա սպանելու փորձ կատարելուն, ով շրջում էր շների հետ միասին: Մյուսները համարվում են հանցակիցներ, այդ թվում՝ Ջենիֆեր ՄաքԲրայդը, ով շներին վերադարձրել է 500 000 դոլար փոխհատուցում պահանջելով։
Լեդի Գագայի օգնականի սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 18-ամյա Ջեյմս Ջեքսոնին, 27-ամյա Լաֆայեթ Ուեյլիին և 19-ամյա Ջեյլեն Ուայթին: Հետաքննության համաձայն՝ կասկածյալները որոշել են հարձակվել՝ շների արժողության պատճառով: «Սա փողոցային անամոթ հանցագործություն է, որը լուրջ վնասվածք է հասցրել մարդուն», - ասել է փաստաբան Ջորջ Գասկոնը:
Ինչպես հայտնի է, փետրվարին առևանգել էին Լեդի Գագայի բուլդոգներին։ Նրանց վերադարձնելու համար երգչուհին խոստացել էր 500 000 դոլար պարգև: