«Գյուղը բաժանվում է 2 մասի»․ Դանիելյանը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասին Գյուղի մեջ բերում, նստեցնում են ադրբեջանցիներին` առանց որևէ երաշխիքի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ․ Արման Թաթոյան Վրաստանը 2030 թվականին կդառնա Եվրամիության անդամ․ Բիձինա Իվանիշվիլի Ստով սկսված այդ ողջ գործընթացը պիտի ավարտվի ճշմարտության հաղթանակով․ հայտարարություն՝ Կիրանցից (տեսանյութ) Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին, հոգևոր Հայաստանը՝ նոր Հայաստանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պետք չէ հերոսի կերպար ձևավորել` թվացյալ մեծ խնդիրների մասին խոսելով․ ՄԻՊ Կիրանցում պայքարը շարունակվում է․ տավուշցիները՝ խարույկի շուրջ (տեսանյութ) «Հեռացնե՛նք Նիկոլին» վանկարկումների ներքո Փաշինյանը հեռացավ կառավարության շենքից (տեսանյութ) 

«Փոքր եղբորս հետ օրացույցի օրերն էինք նշում՝ երբ է գալու Էդմոնը․․․ 6 ամիս անհետ կորած լինելուց հետո մարմինը գտնվեց»

Հասարակություն

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի մասնակից էր նաև Էդմոն Մնացականյանը, ով ևս դասվեց անմահացած հերոսների շարքին։ Էդմոնը ծնվել է 2001 թվականի փետրվարի 10-ին Աբովյան քաղաքում․ «Եղբայրս փոքր տարիքից սկսել է զբաղվել սպորտով, երկար տարիներ հաճախել է ֆուտբոլի, կարատեի և լողի: Սովորել է Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոցում, իսկ հետո թիվ 4 ավագ դպրոցում: Այն ավարտելուց հետո 2019 թվականին ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց հերոսի քույրը՝ Անուշիկ Մնացականյանը: 

Խոսելով եղբոր բնավորության մասին՝ քույրը նշեց․ «Անսահման էր Էդմոնիս բարության չափը։ Շատ ընկերասեր էր, երբ իրեն ծանրոցներ էինք ուղարկում, հետո հարցնում էինք՝ Է՛դ, էս կերել ես, էն կերել ես, ասում էր՝ չէ՛, տղերքին եմ տվել, շատ սրտաբաց էր, միշտ դիմացինի մասին էր մտածում, հետո նոր իր»,- պատմում է Անուշիկը։

Էդմոնը, 2019 թվականին ուսումը կիսատ թողնելով, ծառայության է անցել Հոկտեմբերյանում, որից հետո տեղափոխվել է Կուբաթլու․ «Կարճ ժամանակահատվածում տիրապետել է իր զինվորական մասնագիտությանը, դարձել ուսման մեջ առաջատար և կարգապահ մարտիկ, մարտական պատրաստության ժամանակ ցուցաբերել է բարձր ցուցանիշներ: Եղբայրս իր զինվորական կոլեկտիվում վայելել է արժանի հեղինակություն»,- հպարտությամբ ասաց հերոսի քույրը։

Սեպտեմբերի 27-ին Էդմոնը արդեն իրեն վստահված դիրքում պաշտպանում էր հայրենիքը, նա կռվի ամենաթեժ կետերում էր․ «Էդմոնենց հաճախ էին տանում Ջաբրայիլ` մեկ ամսով զորավարժությունների։ Հուլիսի կեսերին կրկին Ջաբրայիլում էին՝ զորավարժությունների, հետ եկան, հետո սեպտեմբերի սկզբերին եղբայրս զանգահարեց ու ասաց, որ նորից են տանում Ջաբրայիլ, հարցրեցինք՝ ինչի եք գնում նորից, պատասխանեց՝ քննություններ պիտի տանք, դրա համար․ կամ իսկապես այդպես էին նրանց ասել, կամ էլ իրենք նախօրոք գիտեին ամեն ինչ, պարզապես, չասաց մեզ։ Հենց պատերազմն սկսվեց Էդս արդեն Ջաբրայիլում է եղել՝ առաջնագծում։ Եղբայրս տանկիստ էր»,- խորը ցավով վերհիշում է Անուշիկը։

Պատերազմի օրերին Էդմոնը վստահ էր իրենց հաղթանակի մեջ, ոչ թե ընտանիքի անդամներն էին նրան ոգեշնչում, այլ՝ հակառակը․ «Շատ ուժ կար Էդմոնի մեջ, ասում էր՝ ամեն ինչ լավ ա, ամեն ինչ ունենք ստեղ՝ քաղցրավենիք, ուտելիքներ, ինքը շատ քաղցրակեր էր։ Հետո մի օր զանգահարեց, երկար խոսեցինք՝ մոտ 5 րոպե, տան անդամներից բոլորի հետ խոսեց, ասացի՝ քեզ շատ եմ սիրում, զգույշ կլինես, ինքնագլուխ բաներ չանես։ Շատ անհանգիստ էինք, ամեն րոպե աղոթում էինք իր համար, շատ լարված օրեր էին, ու ինքն էր մեզ ուժ տվողը, շատ հավատքով էր»,- հուզմունքով նշեց Էդմոնի քույրը։

Էդմոնի կողմից վերջին զանգը ընտանիքի անդամներին եղել է հոկտեմբերի 2-ին, այդ օրը նա տրամադրություն չուներ․․․ ․«Շատ անտրամադիր էր, հավանաբար, մի բան զգում էր, հետո վերջին խոսակցության ժամանակ մաման հարցրեց՝ Է՛դ ջան, սաղավարտդ գոնե դրե՞լ ես, չպատասխանեց, ասաց՝ լավ գնացի ու հեռախոսը անջատեց։ Անգամ իրար հաջող չարեցինք։ Դեպքը Էդմոնի հետ պատահում ա նույն օրը՝ կեսօրին»,- ասաց Էդմոնի քույրը։

Էդմոնը զոհվում է իր զինակիցներին օգնություն հասնելու ճանապարհին․ «Ըստ մեզ հասած լուրերի՝  8-9 հոգով խրամատում կանգնած են եղել, ու ինչ-որ հրամանատար ասել է՝ գնում եմ օգնության, ո՞վ ա գալիս, ոչ մեկ ձայն չի հանել, բացի Էդիցս։ Իրենց հետ մեկ տղա էլ է լինում ու մի քանի րոպե հետո պայթյուն է լինում,  երկուսը վիրավորվում են, իսկ Էդը զոհվում ու էնտեղ էլ թողնում են իրեն։ Այդպես մի քանի ամիս շարունակ ման էինք գալիս եղբորս, մինչև որ ապրիլի 5-ին եկավ ԴՆԹ-ի դրական պատասխանը»,- խորը ցավով պատմում է Անուշիկը։ 

Վերջինս պատմում է, որ, մինչև ԴՆԹ-ի պատասխան ստանալը, նրանք հույս են ունեցել, որ ինչ-որ հիվանդանոցում  Էդմոնին վիրավոր կգտնեն, բայց էդպես էլ չգտան․ «Հիշում եմ՝ փոքր եղբայրս ու ես օրացույց էինք վերցրել, օրերն էինք նշում, թե երբ ա գալու Էդմոնը, բայց 6 ամիս անհետ կորած լինելուց հետո, մարմինը գտնվեց։ Եղբայրս զոհվեց անօդաչուի հարվածից հոկտեմբերի 2-ին՝ Ջրականի մարտերի ժամանակ, երբ գնացել էր օգնության»,- խորը ցավով եզրափակեց հերոսի քույրը։

Զվարթ Պետրոսյան

 

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Գյուղը բաժանվում է 2 մասի»․ Դանիելյանը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասինՆայե'ք քարտեզին, կարմիրով նշվածները հանձնվող տարածքներն են, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Գյուղի մեջ բերում, նստեցնում են ադրբեջանցիներին` առանց որևէ երաշխիքի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ․ Արման ԹաթոյանՎրաստանը 2030 թվականին կդառնա Եվրամիության անդամ․ Բիձինա ԻվանիշվիլիՍտով սկսված այդ ողջ գործընթացը պիտի ավարտվի ճշմարտության հաղթանակով․ հայտարարություն՝ Կիրանցից (տեսանյութ)Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին, հոգևոր Հայաստանը՝ նոր Հայաստանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք չէ հերոսի կերպար ձևավորել` թվացյալ մեծ խնդիրների մասին խոսելով․ ՄԻՊԿիրանցում պայքարը շարունակվում է․ տավուշցիները՝ խարույկի շուրջ (տեսանյութ)«Եվրատեսիլ 2024»․ «Լադանիվա» խմբի փորձնական ելույթը (տեսանյութ, լուսանկարներ)«Հեռացնե՛նք Նիկոլին» վանկարկումների ներքո Փաշինյանը հեռացավ կառավարության շենքից (տեսանյութ) Շոկի մեջ ենք Փաշինյանի հետ հանդիպումից հետո․ Գեղամ Նազարյանը մանրամասներ ներկայացրեց (տեսանյութ) Մեր ոչ մի հարց չլուծվեց. ինչ են պատմում Փաշինյանի հետ հանդիպումից դուրս եկած տավուշցիները (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց. նրանք վրդովված են (տեսանյութ) Իրենք ինձ հետ կամ որևէ հոգևորականի հետ չեն պատերազմում, այլ` Աստծո հետ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բռունցքդ վեր` հանուն Տավուշի․ ակցիա՝ ԱԺ–ի դիմաց (լուսանկարներ) Համբիկ Սասունյանը նույնպես Կիրանցում է (տեսանյութ) Ակցիա՝ կառավարության շենքի դիմաց, մինչ տավուշցիները հանդիպում են Փաշինյանի հետ․ ուղիղԹուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվածներ կան «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ)Եկել եմ Բագրատ Սրբազանի կողքին լինելու, ինձ համար պատիվ է․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է (տեսանյութ)Ադրբեջանական քարոզչական մամուլը հստակ շեշտում է, որ դա իրենց համար «պայմանական սահման» է․ ՀայրապետյանՈւսանողների շուրջպարը՝ Գագիկ Գինոսյանի վառ հիշատակին (տեսանյութ) Կիրանցիները Փաշինյանի առջև պահանջ են դնելու. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Ավտոերթ Գյումրիում` ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub Ո՛չ Արմեն Աշոտյանի և ոչ էլ, մեր տեղեկությամբ, որևէ այլ մեղադրյալի կողմից որևէ «վնաս» չի «վերականգնվել». Մելիքյան Աչքով տեսնում են թշնամուն, Փաշինյանը ասում է` էդ ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևացել. Դանիելյան (տեսանյութ) Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ումՀատուկջոկատայինները փակել են Ռուսթավելի պողոտայի ելքերը Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում. Արսեն ԹորոսյանՍկսվել է երրորդ համաշխարհային պատերազմը․ Իսրայելի ԱԳ նախարարԿիրանցիները, ոստիկաններով շրջապատված, լուռ մտան կառավարության շենք (տեսանյութ)Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքներըՏաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանինՎահե Ղազարյանը ժամանեց կառավարություն՝ Փաշինյանի հետ մասնակցելու կիրանցիների հանդիպմանը (տեսանյութ) Կոոպմանն Ադրբեջանում կառաջարկի ստեղծել ականազերծման գործողությունների եվրոպական խումբՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունՈսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ) Պետք չէ դիվերսիֆիկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել․ Վարուժան ԳեղամյանԱպրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարցԱրագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղելՌուսաստանը պատրաստվում է հարձակման. ԶելենսկիՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Թաիլանդում կկառուցվի աշխարհի ամենաբարձր շենքը Վիրտուալ պայքար՝ Արթուր Վանեցյանի դեմ. Արսեն ԲաբայանՄարտին Արարատում ծնվել է 120 երեխա՝ 56 տղա, 64 աղջիկ«Խաղաղության» են պատրաստվում». Վարուժան Գեղամյան
Ամենադիտված