«Նա այլ դասի խաղացող է». Տեդեսկոն՝ Մոզեսի մասին
ՍպորտՖուտբոլիստ Վիկտոր Մոզեսը ընթացիկ մրցաշրջանում շատ օգնեց «Սպարտակին»։ Նրա խաղից հասկանում ես, որ սա բոլորովին այլ դասի խաղացող է, ասել է մոսկովյան թիմի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի «Արսենալ» - «Սպարտակ» հանդիպումը տեղի ունեցավ երկուշաբթի օրը՝ Տուլայում, և ավարտվեց 2:1 հաշվով՝ հօգուտ «Սպարտակի»: Մոզեսը երկու գոլային փոխանցում կատարեց: Նիգերիացի կիսապաշտպանը վարձավճարով հանդես է գալիս «Սպարտակում»: Լոնդոնի «Չելսիից» նրա տրանսֆերի գինը 5 միլիոն եվրո է:
«Ես չեմ կարող որևէ խորհուրդ տալ «Սպարտակի» ղեկավարությանը խաղացողի ապագայի վերաբերյալ, սա ակումբի իրավասությունն է, - լրագրողներին ասել է Տեդեսկոն: -«Մոզեսի հայտնվելը թիմում շատ լավ որոշում էր, նա շատ օգնեց: Մենք այժմ գտնվում ենք երկրորդ տեղում, բայց եկեք չմոռանանք, որ մենք մրցաշրջանի 10 խաղ անցկացրեցինք: Այսօր նա հիանալի հանդիպում անցկացրեց ինչպես հարձակման գծում, այնպես էլ պաշտպանությունում», հավելել է Տեդեսկոն: