Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան 

ՔՊ-ական պաշտոնյաներից ովքե՞ր են «ջրից չոր» դուրս եկել. մաս 6

Վերլուծական

ՔՊ-ական ևս մեկ արդեն նախկին պաշտոնյան, ով, լինելով Նիկոլ Փաշինյանի մտերիմ շրջանակից, հաջողացրել է սկանդալներից ջրից չոր դուրս գալ, աշխատանքի և սոցիալական ապահովության նախկին նախարար Զարուհի Բաթոյանն է: 

Բաթոյանը հայտնվել էր սկանդալի կենտրոնում՝ կապված իր հայտարարագրում առկա անճշտությունների հետ: Նրա հայտարարագրի ուսումնասիրության արդյունքում անգամ վարույթ էր հարուցվել: Զարուհի Բաթոյանն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում աշխատանքի է անցել 2018թ.։ Պաշտոնը ստանձնելուց հետո նա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չորս հայտարարագիր է ներկայացրել։ Դրանցից միայն առաջինում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում, կարելի է տվյալներ գտնել Բաթոյանի եկամուտների վերաբերյալ։ Ըստ այդ հայտարարագրի՝ Բաթոյանի եկամուտն այդ ժամանակ եղել է 887 000 դրամ աշխատավարձը։ Զարուհի Բաթոյանի ներկայացրած առաջին հայտարարագրում երևում է 945 հազար դրամ ֆինանսական միջոց։ Դրանից երեք ամիս անց ներկայացրած տարեկան հայտարարագրում նախարարի միջոցները ավելացել են 3 միլիոն 460 հազար դրամով՝ դառնալով 4 միլիոն 404 հազար դրամ։ Թե ինչ աղբյուրներից են ավելացել Զարուհի Բաթոյանի ֆինանսական միջոցներն` անհայտ է, քանի որ նա չի հայտարարագրել եկամուտները։  Նման բացթողման դիմաց նախարարը ընդամենը տուգանվել է 200 հազար դրամի չափով:

ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է 266 էջանոց զեկույց, որտեղ տեղ են գտել սոցապնախարարությունում հայտնաբերված հրեշավոր խախտումների մասին տեղեկություններ: Փաստերն արդեն իսկ ուղարկվել են դատախազություն: Դրանք վերաբերում են 2019 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածին, երբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հենց Զարուհի Բաթոյանն էր: Համաձայն զեկույցի՝ պարզվում է, որ կոռուպցիայի և թալանի մասին սրտաճմլիկ ելույթներ ունեցող այս իշխանությունն է հենց թաթախված այդ ամենի մեջ: Օրինակ՝ 2019 թվականի օգոս­տոսի 10-ին մահացել է մի քաղա­քացի, որը մահից երկու օր անց «պրոթեզավորվել է» և նաև «դի­մում է գրել»: Պետական ծրագրերով լսողական սարքեր և հաշմանդամի սայլակներ են ձեռք բերվել, ու հայտնաբեր­վել է, որ 67 շահառուներ երկրում չեն եղել, ընդ որում՝ դրանցից 40-ը մինչև 2019 թվա­կանը լքած են եղել հանրապետությունը: Նույն ծրագրով պարզվել է նաև, որ սրունքի պրոթեզավորման վճարները 59 հազար դրամով ավել են եղել, քան նախա­տեսված է եղել մրցութային ծրագրով և կնքված պայմանագրում: Անօթևանների համար նախատեսված ծախսերով 22 հա­զարից ավել անձ է սպասարկվել, և 16 մի­լիոն դրամից ավել գերածախս են տվել:

Բաթոյանն իր խորհրդական Ստեփան Մաչյանին նշանակել էր նախարարության ֆինանսատնտեսագիտական և հավապահական հաշվառման վարչության պետ, ինչպես նաև, ուշադրություն, նախարարության աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար։ Ասել է թե, նախարարության ամենակարևորագույն պաշտոններից միանգամից 2-ը վստահել է մի մարդու։ Հիմա երկու խոսք տվյալ անձի ՝ Ստեփան Մաչյանի մասին։ Վերջինս, պարզվում է, որ Զարուհի Բաթոյանի բարեկամն է՝ նրա հարազատ քույր Սյուզաննա Բաթոյանի ամուսնու՝ Արտավազդ Մաչյանի հարազատ եղբայրը, այսինքն՝ Ստեփան Մաչյանը Զարուհի Բաթոյանի քրոջ տեգրն է: Բաթոյանը ԽԾԲ-ին աշխատանքի տեղավորելու համար, իհարկե, որևէ պատասխանատվության չի ենթարկվել:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը«Նապոլին» ու «Ռոման» 2-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ) Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը«Բարսան» կենտրոնացած է 2-րդ տեղը զբաղեցնելու վրա․ ՉավիՃապոնիայում ջերմային հարվածով երեք մարդ հոսպիտալացվել է«Այս նկարով ամեն տեղ կթողնեն»․ տեսանյութ՝ Պուտին-Ալիև հանդիպումից Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ ԲորելՄեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվելԱրթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)Լույս չի լինիՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ ՋամալյանԵթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով
Ամենադիտված