Գոնե բարձրաձայնելով` այսօր կարող եմ ուղիղ և հանգիստ խղճով նայել մեր համայնքի բնակիչների աչքերին․ Գորիսի փոխքաղաքապետ
ԲլոգոսֆերաԳորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երեկ ահազանգեցի, որ թշնամին 3կմ հատել է պետական սահմանը և իմ անհանգստությունը հայտնեցի, քանի որ իրավիճակը մտահոգիչ էր։ Մի ամբողջ համակարգ մեղադրեց ինձ «կեղծիք» տարածելու մեջ և լուտանքների միջոցով փորձեցին թաքցնել իրավիճակը, բայց երբ արդեն անհնար էր հերքել փաստը, անվտանգության խորհրդի նիստ հրավիրվեց ու դիմեցին ՀԱՊԿ-ին։
Ինձ համար բոլոր լուտանքները հավասար են զրոյի, երբ գիտեմ, որ գոնե բարձրաձայնելով, այսօր կարող եմ ուղիղ և հանգիստ խղճով նայել մեր համայնքի բնակիչների աչքերին։ Իսկ եթե արդյունքում նաև հնարավոր լինի հետ բերել Սև լիճն ու զգոնությունը մեծացնել, կնշանակի, որ այս հարցում իմ պարտքը մասամբ կատարել եմ»։