Բոսնիա և Հերցեգովինայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժությունները
ԱշխարհԲոսնիա և Հերցեգովինայի ռազմական ղեկավարությունը և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները ուրբաթ օրը հանդիսավոր կերպով կողջունեն ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» ամենամեծ զորավարժությունների մասնակիցներին, հայտնում է երկրի Պաշտպանության նախարարությունը:
Բոսնիա և Հերցեգովինան ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Այն մասնակցում է «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրին: ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը (EUCOM) պաշտոնապես հայտարարել է ուրբաթ օրը Ալաբամայի և Ֆլորիդայի ազգային գվարդիաներից ԲՀ-ում ուսումնական վարժանքների շուրջ 300 ԱՄՆ զինծառայողների ժամանումը
Սարաևոյի միջազգային օդանավակայան։ «Defender Europe 21» զորավարժությունների հետ կապված՝ ամերիկյան զորքերին դիմավորելու արարողությունը կլինի հանդիսավոր՝ պատվո պահակախմբով: Զորավարժությունների այս փուլում, ըստ EUCOM- ի պաշտոնական կայքի, վարժանքները կանցկացվեն 12 երկրում՝ 31 հաստատությունում: