Խորունք գյուղում այրվել է անասնագոմի տանիք
Մայիսի 22-ին, ժամը 11։12-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խորունք գյուղի Խորենացու փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:05-ին, մարվել՝ 11:13-ին: Այրվել է անասնագոմի տանիքը (մոտ 40 քմ):