«Յուվենտուսի» երկրպագուները Ռոնալդուին ճանաչել են մրցաշրջանի լավագույն խաղացող
Սպորտ«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին երկրպագուները մրցաշրջանի ավարտին ճանաչել են թիմի լավագույն խաղացող, հայտնում է թուրինյան ակումբի կայքը: Իտալիայի ավարտված առաջնությունում Ռոնալդուն 33 խաղում խփել է 29 գոլ՝ դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկու: Մրցաշրջանի ավարտին «Յուվենտուսը» Իտալիայի առաջնությունում զբաղեցրեց չորրորդ տեղը և նվաճեց երկրի գավաթը: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ պորտուգալացին ցանկանում է լքել «Յուվենտուսը»: