Մակրոնը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը հայտնել է, որ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:
«Պատվաստվա՛ծ»,- գրել է նա Twitter-ում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` պատվաստանյութի անվանումը չի հստակեցվում:
Հիշեցնենք, որ 2020-ի դեկտեմբերին Ֆրանսիայի նախագահը վարակվել էր կորոնավիրուսով: