«Տնտեսվարողն օլիգարխ չէ». Խաչատուր Սուքիասյանն իրեն օլիգարխ չի համարում
ՔաղաքականՏնտեսվարողն օլիգարխ չէ։ Եթե մեկի անունը տաք, ես կապացուցեմ, որ նա օլիգարխ չէ։ Այս մասին «Հանրային» ՀԸ եթերում հայտարարել է «Սիլ» կոնցեռնի հիմնադիր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանը։
Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե իրեն են օլիգարխ ասում, Սամվել Ալեքսանյանին, Գագիկ Ծառուկյանին, Սուքիասյանն արձագանքեց․ «Ոչ մեկն օլիգարխ չէ․ ո՛չ Ալեքսանյան Սամվելը, ո՛չ Ծառուկյան Գագիկը, ո՛չ ես։ Օլիգարխը նրանք էին, ովքեր կառավարում էին երկիրը, որովհետև ապօրինի հարստացած մարդիկ են օլիգարխները»,-ասաց նա՝ հավելելով, որ օլիգարխը պետք է ուժայիններին տիրապետի։
Մանրամասները` տեսանյութում