ՌԴ-ից ՀՀ եկածների որոշ մասին մեր եղանակային պայմանները դուր չեկան. գնացել են Թաիլանդ․ Խաչատուր Սուքիասյան
Քաղաքական![ՌԴ-ից ՀՀ եկածների որոշ մասին մեր եղանակային պայմանները դուր չեկան. գնացել են Թաիլանդ․ Խաչատուր Սուքիասյան](/timthumb.php?src=disc/05-03-24/7a0cfb898cc97818c8874ea78130aebb.jpg&w=780)
Այս պահին ԱԺ-ում քննարկումներ են ընթանում ՏՏ ոլորտին վերաբերող օրենսդրական նոր փաթեթի վերաբերյալ։
ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը թեմայի վերաբերյալ իր ելույթում անդրադարձավ Հայաստան տեղափոխված ռելոկանտների հարցին․
«Նրանք, ովքեր Ռուսաստանի Դաշնությունից տեղափոխվել էին Հայաստան, մեծ մասը հեռացել է մեր հարկային քաղաքականությունից, մեր ենթակառուցվածքների ավելի ցածր, ոչ մրցունակ լինելուց, և կարելի է ասել՝ որոշ մասին էլ ձմեռային ամիսների եղանակային պայմանները էդքան դուր չի եկել, գնացել են Թաիլանդ, էսօր Թաիլանդում ավելի լավ պայմաններ կան, կենտրոններ կան, մինչև անգամ սուրճն է անվճար, իրենց համար վճարում են այս կամ այն վճարները»,- նման կարծիք հայտնեց իշխանական պատգամավորն ու ավելացրեց՝ պետք է աշխատել բարձր որակավորում ունեցող մասնագետներին մրցունակ հարթակ տալ, որպեսզի նրանք տեղափոխվեն Հայաստան։
![](banners/armflix.jpg)