Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջ Հրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի Գիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկները Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ) Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Իրավիճակը լարված է Երևան–Սևան մայրուղու վրա (տեսանյութ) Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ) 

«Եթե լինեի քննություն հանձնող, անհարմար կլիներ»․ Դումանյանի դիտողությունը՝ քննակենտրոնում

Գիտություն և Մշակույթ

Հունիսի 8-ին մեկնարկեցին բուհերի ընդունելության միասնական քննությունները: Այդ առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը այցելել են Երևանի Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որը Երևանում գործող 4 քննական կենտրոններից մեկն է:

Այսօր անցկացվում են «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների քննությունները, որոնց մասնակցելու համար հայտագրվել են 1505 դիմորդներ, որոնց թվում «Կենսաբանություն» առարկայի համար՝ 1288, «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների համար՝ համապատասխանաբար 186 և 31 դիմորդ:

Նրանցից 120-ը քննություն են հանձնելու Երևանի Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցի քննական կենտրոնում, սակայն առավոտյան ժամը 9-ի դրությամբ ներկայացել էին 117-ը:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը շրջել է քննական կենտրոնում, հաջողություն մաղթել դիմորդներին:

Շրջայցի ընթացքում Վահրամ Դումանյանը քննական կենտրոնի ղեկավարի և մյուս պատասխանատուների ուշադրությունն է հրավիրել քննությունների սրահներում սեղանների դասավորության վրա` նկատելով, որ դրանց որոշ մասը դրված է ուղիղ արևի ճառագայթների տակ` ապակյա պատի ողջ երկայնքով: Նախարարի դիտողության հիման վրա մինչ քննության մեկնարկը սեղանների տեղաբաշխման փոփոխություն է կատարվել. դրանք շարվել են սրահի այլ, դիմորդների համար ավելի հարմարավետ հատվածներում:

«Ես պատկերացրեցի ինձ քննություն հանձնողի և դիմորդի ծնողի դերում. եթե ես լինեի քննություն հանձնողը, մինչև արևի՝ ստվերում հայտնվելը բավականին անհարմար կլիներ: Դիտողություն եմ արել, և հարցն արագ լուծվել է»,- լրագրողների հետ զրույցում նշել է Վահրամ Դումանյանը:

Անդրադառնալով դիմորդների մասնագիտական նախընտրությունների հարցին` նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ տարեցտարի բնագիտական առարկաների դիմորդները կշատանան: Այդ ուղղությամբ որոշ մասնագիտությունների, օրինակ` ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի համար մրցակցությունը բավականին թեժ է: Սակայն կարևոր է, որ ԲՏՃՄ ուղղությունն ընդհանուր առմամբ գրավիչ դառնա:

Այս տարի նույնպես հատկացված տեղերի քանակն անհամեմատ ավելի մեծ է, քան դիմորդների թիվը: «Սա նշանակում է, որ բուհերը, հաշվի չառնելով բազմաթիվ իրողություններ, հաճախ չունենալով վերլուծություն, մաքսիմալ հայտեր են ներկայացրել տարբեր մասնագիտությունների համար»,- փաստել է Վահրամ Դումանյանը` շեշտելով կրթական քաղաքականության հիմքում բնագիտական առարկաներն ավելի գրավիչ դարձնելու նպատակադրումը:

«Պետությունը նաև վճարում է որոշակի մասնագիտությունների համար` իր վրա վերցնելով ուսանողի կրթության ապահովումը: Տարիներ շարունակ այս հարցը բարձրացվել է, սակայն հիմնավոր պատասխան առ այսօր չկա. ինչպե՞ս ենք որոշում՝ այս կամ այն մասնագիտության գծով քանի՞ պետպատվերի տեղ է մեզ անհրաժեշտ: Սա լուրջ հետազոտություն պահանջող հարց է: Շատերն են կարծում, թե այդ հետազոտությունը պետք է իրականացնի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, բայց դա այդքան էլ այդպես չէ: Սա համընդհանուր մոտեցում պահանջող հետազոտություն է, որտեղ պետք է հաշվի առնվեն պետության հիմնական առաջնային խնդիրները, դիմորդների քանակն ու մասնագիտական պահանջարկը, տնտեսության ներկա վիճակն ու զարգացման միտումները, մասնագիտությունների պահանջվածությունն աշխատաշուկայում և այլն»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Նա կարևորել է ընդունելության համակարգում այս տարի կատարված փոփոխությունը, որով առաջնային կարևորություն է տրվում դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը: Դիմորդն առաջին փուլում ընտրում է մեկ բուհի մեկ մասնագիտություն:

«Այսինքն` եթե դիմորդը հստակ նպատակ ունի դառնալ, օրինակ, պատմաբան, ապա նա մրցակցության մեջ է մտնում առաջին հերթին բոլոր այն դիմորդների հետ, որոնք նույն նպատակով են քննություն հանձնում: Երկրորդ փուլով, եթե կլինեն թափուր տեղեր, դիմորդը կարող է իր ստացած դրական միավորներով դիմել նաև այլ մասնագիտության համար` չհանձնելով լրացուցիչ քննություն»,- փաստել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը: Նա նաև ավելացրել է, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս թափուր տեղեր անպայման կլինեն, քանի որ հատկացված տեղերն ավելի շատ են, քան դիմորդների թիվը:

Շրջայցի ավարտին Վահրամ Դումանյանը հաջողություն է մաղթել դիմորդներին, ինչպես նաև զրուցել է քննական կենտրոնի մուտքի մոտ հավաքված ծնողների հետ:

Նշենք, որ միասնական քննության տևողությունը 180 րոպե է (3 ժամ): Քննության ավարտից հետո՝ նույն օրը՝ ժամը 13:00-14:00-ին, Գնահատման և թեստավորման կենտրոնը կհրապարակի ճիշտ պատասխանները:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելիԵՄ դեսպանի հետ քննարկեցինք ՀՀ–ում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները․ Տիգրան ԱբրահամյանԳիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկներըՓակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ) Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյունԻրավիճակը լարված է Երևան–Սևան մայրուղու վրա (տեսանյութ)Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ)Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհներըՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակից Բերման են ենթարկել Արթուր ԽաչատրյանինԻնձ չեն սովորեցրել, ես սովորել եմ․ քաղաքացուն բերման ենթարկող ոստիկան Կոտայքի ոստիկանապետի դեմ իրավական գործընթաց պետք է սկսել․ պատգամավոր Սադրիչ ոստիկանը, ով պատգամավորին բերման ենթարկեցԵթե Արարատ Միրզոյանը չլիներ, դատախազությունն իրեն այլ կերպ կպահեր, տեսանյութում դեմք չի երևում (տեսանյութ)«Էս մլիցեն դեռևս մոր փորի մեջ մուսռ է եղել». ոստիկանը օրենք չգիտի (տեսանյութ)«Մի հատ ֆռա, դեմքդ տեսնի հայ ժողովուրդը, ում ես ասում, որ կսպանեմ». պատգամավորը՝ ոստիկանին (տեսանյութ)Ոստիկանները հրահանգ են կատարում, հողերն ու երկիրը հանձնելը դավաճանություն է. ցուցարար (տեսանյութ)Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ոստիկանները հարձակվեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանի վրա Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Ակցիաները շարունակվում են․ իրավիճակը լարված է Ստամբուլում կինը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. ՇոլցԱղդամցի Ալենի պատվի և արժանապատվության կորսված լինելու հարցը դեռևս օդում կախված է. Աննա Մկրտչյան (տեսանյութ)Նախատեսվում է ավելացնել թվային ծառայություններ մատուցող օպերատորների թիվը բնակավայրերումԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՏանը խելոք չենք նստելու ու մորթվենք, զենքերը վայր դնել պետք չէ, պայքար է պետք. բողոքի ակցիա (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով կեղծ հայտարարություն է տարածվումՎահագն Խաչատուրյանն ընդունել է նախարար Նարեկ ՄկրտչյանինԿիրանցը միասին դարձնենք Հայաստանի պարտվողական, հանձնվողական քաղաքականությանը վերջ տալու սկզբնակետը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Հայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ վարչապետ (տեսանյութ) Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանԳյուղը փակուղու մեջ կհայտնվի, ամեն օր գնալու՞ ենք սահմանապահի մոտ ստուգման, որ էրեխուն հաց առնենքԱյսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՄոսկվայում ցուցադրել են ռազմավարը՝ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի զինտեխնիկան (լուսանկարներ)Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակումԹուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, մենք պիտի մեր հայրենիքը պահենք ու խափանենք հող տալու գործընթացը (տեսանյութ)Արցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՄհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքըԱրցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ
Ամենադիտված