Այս ինչ անպատժելիության մթնոլորտ է, ոստիկանապետություն է․ լրագրող Անի Գևորգյան (տեսանյութ) «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ ակցիա՝ Օպերայի մեծ դահլիճում ընթացող «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ժամանակ (տեսանյութ) Կիրանցից սկսվելու է ազատագրական շարժումը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն Հերիք եղա՛վ, մենք ստի մեջ չպիտի ապրենք. Արսեն Գրիգորյանը՝ Ոսկեպարից (տեսանյութ) «Հայաստանը մայր է, մորը չեն հանձնում»․ ակցիա՝ Քաղաքացու օրվան նվիրված համերգի ժամանակ (տեսանյութ) Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում (լուսանկարներ) Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից 

Փաշինյանը՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետաքրքրությունների խաչմերուկում

Վերլուծական

Հայաստանում ընթացող նախընտրական գործընթացների ֆոնին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բավական ուշագրավ վարքագիծ է դրսևորում, որը ոչ այլ ինչ է, քան միաժամանակ երկու աթոռին նստելու ցանկություն: Նախ՝ «խորամանկ» դիմումը ՀԱՊԿ-ին և ՀԱՊԿ-ի նույնպիսի «արձագանքը» կամ դրա բացակայությունը, զուգահեռաբար ՌԴ առաջարկը՝ իրականացնել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիա, դելիմիտացիա, եռակողմ հանձնաժողովի աշխատանքի դադարեցում ու Փաշինյանի ներկայացրած կարգավորման պլանը՝ ուղղված ՌԴ-ին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին այն դեպքում, երբ, ըստ էության, ՀՀ իշխանությունները, ինչպես նաև միջնորդները, դեմ չեն այս փուլում սահմանազատման գործընթացին, որն առաջարկել է անցկացնել Ռուսաստանը։ Եվ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նման առաջարկ հղվում ԵԱՀԿ ՄԽ բոլոր երկրներին, երբ առաջարկը հնչել է Ռուսաստանից, որը պատերազմից հետո տարածաշրջանում խաղում է միայնակ, որի հետ, ինչպես երևում էր, Փաշինյանը խնդիր չուներ մի քանի ամիս առաջ, երբ ստորագրում էր եռակողմ խայտառակ հայտարարություն՝ առանց ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ երկրների, որոնք ակնհայտորեն չկարողացան որևէ դերակատարություն ունենալ պատերազմի ընթացքում, և ներկայումս, կարծես, առիթ է ստեղծվում, որպեսզի ինչ-որ ձևաչափով վերականգնվի հակամարտության գոտում արևմտյան «ներկայությունը»։

Փորձելով տարածաշրջան վերադարձնել ԱՄՆ-ին` Փաշինյանը հույս ունի աջակցություն ստանալ Արևմուտքից ընտրություններում, իր անձը կապելով հետընտրական փուլում հակամարտության գոտում արևմտյան «ներկայության» հետ։ Այսինքն՝ ընտրություններում ևս նկատելի է լինելու ՌԴ-Արևմուտք գլոբալ խաղը։ Գաղտնիք չէ, որ ՌԴ քաղաքական շրջանակները վաղուց չեն վստահում Փաշինյանին՝ որպես դաշնակից երկրի ղեկավար, ով առիթը բաց չի թողնում գեղեցիկ խոսքեր Ռուսաստանին ձոնելու համար՝ զուգահեռաբար «հարվածներ» հասցնելով Ռուսաստանին, հավելյալ լարելով և խնդիրներ ստեղծելով հայ-ռուսական հարաբերություններում։ Դիցուք՝ արևմտյան գրանտերով սնվող ՀԿ-ները Հայաստանում արդեն իսկ աննախադեպ ակտիվություն են դրսևորում. Փաշինյանի՝ «Իսկանդերի» մասին արված հայտարարությունից հետո սորոսական ՀԿ-ների ներկայացուցիչները օրակարգ են բերել այն թեզը, որ պատերազմում պարտության պատճառը ռուսական զենքն էր, որից պետք է հրաժարվել: Ակնհայտ է, որ փորձ է արվում դիսկրեդիտացիայի ենթարկել ռուսական ռազմաարդյունաբերությունը և դրա փոխարեն գնել արևմտյանը, մի բան, ինչը առաջարկում էր երկու տարի առաջ նույն Ջոն Բոլթոնը: Այս թելը թելում են նաև Փաշինյանի թիմակիցները, մասնավորապես` Անդրանիկ Քոչարյանը, Հովհաննես Իգիթյանը, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ովքեր բացեիբաց հայտարարում են, որ պետք է վերանայել ռուսական զենքի գնման պրակտիկան և կասկածի տակ են դնում այդ զենքի արդյունավետությունը:

Փաշինյանը Կոմերսանտին տված հարցազրույցում հայտարարում է, որ ՌԴ-ն Հայաստանի միակ ռազմավարական դաշնակիցն է, ըստ էության, պատրաստակամություն հայտնելով ընդունել ռուսական կողմի խաղի կանոնները, սակայն մյուս կողմից էլ՝ Նիկոլ Փաշինյանը իր ռեսուրսներով աջակցում է արևմտամետ ուժերին՝ Շիրինյան-Բաբաջանյան դաշինք, Հանրապետություն կուսակցություն, որոնք պայքարում են ԱԺ-ում հայտնվելու համար: Վերջիններս, օրինակ, հաճախ են հայտնվում պետական բյուջեից ֆինանսավորվող Հ1-ի եթերում: Փաշինյանի մարտավարությունը հասկանալի է. նախ այդ ուժերի հետ ՔՊ-ն կոալիցիա կազմելու հնարավորություն կունենա, դա առավել կարևոր է դառնում Փաշինյանի գահավիժող վարկանիշի ֆոնին, մյուս կողմից էլ Փաշինյանը այսպիսով սիրաշահում է Արևմուտքին` հասկացնելով, որ անում է հնարավորը որպեսզի ամբողջ Ազգային ժողովը կազմված չլինի Հայաստանի համար Ռուսաստանի ռազմավարական կարևորությունը ընդունող ուժերից: 

Փաշինյանը փորձում է իրագործել այն ասիմետրիկ կոմպլիմենտար արտաքին քաղաքականությունը, որի դոկտրինալ հիմքը դրվել էր դեռևս Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում, սակայն Փաշինյանի փորձը մինչ օրս միայն փորձանքի է հանգեցնում: Այո, արտաքին քաղաքականության մեջ լուրջ ռևերսներ չեղան հեղափոխությունից հետո, և այս հարցում Փաշինյանը չի ստում, սակայն փոխարենը եղան ռևերանսներ, երբ պաշտոնական Երևանը փորձում էր նստել միանգամից երկու աթոռի վրա, արդյունքում՝ մենք թե′ Արևմուտքի, թե′ Ռուսաստանի համար այլևս վստահելի գործընկեր լինել չենք կարող:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այս ինչ անպատժելիության մթնոլորտ է, ոստիկանապետություն է․ լրագրող Անի Գևորգյան (տեսանյութ)Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ ակցիա՝ Օպերայի մեծ դահլիճում ընթացող «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ժամանակ (տեսանյութ)Կիրանցից սկսվելու է ազատագրական շարժումը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդունՀերիք եղա՛վ, մենք ստի մեջ չպիտի ապրենք. Արսեն Գրիգորյանը՝ Ոսկեպարից (տեսանյութ) «Հայաստանը մայր է, մորը չեն հանձնում»․ ակցիա՝ Քաղաքացու օրվան նվիրված համերգի ժամանակ (տեսանյութ)Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում (լուսանկարներ)Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարիցԼրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. ՀԺՄ Ոստիկանները հրել և գետնին են գցել «Oragir.News»-ի լրագրողին (տեսանյութ)Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և վիրավորներԼարված իրավիճակ՝ ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև․ կա բերման ենթարկված (տեսանյութ) Կեղծ փրկիչների շրջանն անցյալում է, այժմ պետք է օգնել ազատվել Հայաստանը փաստացի կործանողից. Վարուժան Գեղամյան Նիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն Աշոտյան Ստամբուլում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվումԲետոնագործն ընկել է տեղափոխվող տնակից ու մահացել Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար Քաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Փաշինյանը հետևել է Գավառի հրապարակում քյուֆթայի և փախլավայի պատրաստման վարպետաց դասին (լուսանկարներ)Սա մեր ողջ ազգի խնդիրն է․ ակցիա՝ Իջևանում (տեսանյութ)Չի կարելի բեկել այս գործընթացը. սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է (տեսանյութ)Ինչպես են դիմակավորված ոստիկանները գետնին տապալում NewDay-ի օպերատորին ու տանում Մախսուդյանի որդուն (տեսանյութ)Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ)Ռուսաստանում արժեզրկումը դանդաղել է. Պուտին Իրազեկման ակցիա Իջևանի շուկայի դիմաց (տեսանյութ)Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդԹիվ 1 կաբինետից պիտի հայ ժողովուրդը դուրս վռնդի Նիկոլ Փաշինյանին, այս հարցը Երևանում է լուծվելու. Սուրեն ՍուրենյանցԱրևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Չորս պատի մեջից դո'ւրս եկեք, Կիրանցի հարց չկա, խնդիրը Հայրենիք ունենալն է, մենք մեր հողի տերն ենք. Արսեն Գրիգորյան (տեսանյութ)Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված, առանց հայրենիք պետություն չկա․ ՇարմազանովՀայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. Ռաիսի ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանԱննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման ԹաթոյանԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ներկայացվելԿիրանցում է Արցախի թեմի առաջնորդըՈւՂԻՂ. Հանրահավաք Ազնավուրի հրապարակում Փաշինյանի հեռացման պահանջովԻնչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Ստեփան ԴանիելյանԲացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ)Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԿիրանցում տեղի ունեցած դեպքից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներՄոսկվայում Ка-32 ուղղաթիռ է հրկիզվել Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ
Ամենադիտված