Կիրանցիներին միացած զինծառայողներին կանչել են ռազմական ոստիկանություն. «Հրապարակ» Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ» «Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր 

Ցանկացած գործողություն, որն իրենից կենթադրի բախման իրավիճակ, ողջ պատասխանատվությունը կրելու են այդ անձինք. Վարդևանյան

Քաղաքական

Հունիսի 18-ին «Հայաստան» դաշինքը Հանրապետության հրապարակում ամփոփիչ հանրահավաք է անցկացնելու: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:

Նա տեղեկացրեց, որ իրենցից հետո նույն օրը նույն վայրում հավաք անցկացնելու համար դիմել է նաեւ գործող իշխանության թիմը:

«Չնայած մեր դիմումում ներկայացվել էր մինչեւ 21.00-ն հանրային հավաքն անցկացնել, Երեւանի քաղաքապետարանը որոշել էր, որ 20.00-ին պետք է ավարտվի մեր հանրահավաքը, իսկ 20..00-ին սկսվի հկառակ ուժի հավաքը: Նման որոշում կայացվել էր այն պարագայում, որ ոստիկանությունը գրավոր ներկայացրել էր բոլոր ռիսկերը, եթե միաժամանակ երկու հակառակ կարծիք ունեցող ուժերի միջեւ տեղի ունենա նույն վայրում: Օրենքն ասում է, որ ով առաջինն է ներկայացնում հավաքի վերաբերյալ դիմումը, նա էլ ծանրաբեռնում է այդ վայրը:

Մեր կողմից ներկայացվեց դիմում վարչական դատարան, որը բավարարեց մեր բողոքը եւ մեր հավաքը ավարտվելու է ժամը 21-ին»,-ասաց նա:

Վարդեւանյանը այստեղ միտում է տեսնում, քանի որ ՔՊ-ն հավաքի համար դիմել էր նաեւ հունիսի 17-ի համար:

«Ցանկացած գործողություն, որն իրենից կենթադրի բախման  իրավիճակ, ամբողջ պատասխանատվությունը կրելու են այդ անձինք: Ընդհուպ մինչեւ քրեաիրավական պատասխանատվություն»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ՔՊ-ն հավաքների իրազեկումներ է ներկայացրել հունիսի 21-24-ի համար, Վարդեւանյանն ասաց. «Դա վկայում է լրիվ այլ տրամադրության մասին: Այն ուժը, որը հաղթում է ընտրություններում, չի մտածում հանրային հավաքներ անցկացնելու մասին, այլ մտածում է րոպե շուտ այսքան շանր խնդիրները լուծելու մասին: Երբ նախագահ Քոչարյանին հարցրել են, թե ինչ է անելու հունիսի 21-ին, նա դիպուկ պատասխանել է, որ թեւերը քշտելու է եւ անցնելու է գործի: Ինչ վերաբերում է հնարավոր բախումներին, իրավապահներին ունեն պարտականություն կանխարգելելու: ՀՀ ոստիկանությունը բառացի քաղաքապետարանին հորդորել է բացառել նման իրավիճակ՝ նույն վայրում այս ուժերի կողմից հավաքի անցկացումը»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից ատելության խոսք հնչեցնելու փաստերին, Վարեւանյանն ասաց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը արդեն օգտագործել է «լուրջ մտահգություն» եզրույթը այս իրավիճակի հետ կապված:

Նա հավելեց, որ իշխանության կողմից վարկանա ռեսուրսի օգտագործման հետ կապված իրենց կողմից առաջիկայում հնարավոր է իրավական գործընթացներ սկսվեն. «Այսօր արդեն դպրոցի տնօրենը բացահայտ հայտարարեց, որ այո, երեխաներին բերել են հավաքի, հավաքի ավարտից հետո կվերադառնան դպրոց: Սա աբսուրդի է հասնում, առնվազն մարդու իրավունքների պաշտպանը պետք է հրատապ արձագանքի դրան: Կարծում եմ՝ սա ուղղակիորեն կապ ունի այն ճնոշւմների հետ, որոնք կիրառվում են դպրոցի տնօրենների ու ուսուցիչների նկատմամբ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կիրանցիներին միացած զինծառայողներին կանչել են ռազմական ոստիկանություն. «Հրապարակ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխներըՌուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորըԿեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆԳեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալունԲագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ)Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման ԹաթոյանՏավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ)Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններինԿիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերինՈտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում ենԱգրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ ՀարությունյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՓաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպելԿիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ ՇոլցՔիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակըԿիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ)Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ)Պրեմիերա․ Վահագ Ռաշ՝ «Լուսամփոփի պես աղջիկ» (տեսանյութ)ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնինՔաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժըՄա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղՄիջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ)Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)
Ամենադիտված