Քանի մարդ է մասնակցել հունիսի 18-ի «Հայաստան» դաշինքի նախընտրական ամփոփիչ հանրահավաքին. ԻՔՄ
ՀասարակությունԱյսօր՝ հունիսի 18-ին, ժամը 19:00-ից Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել էր «Հայաստան» դաշինքի նախընտրական ամփոփիչ հանրահավաքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:00-ի դրությամբ Հանրապետության հրապարակում է գտնվել շուրջ 30, 200 մարդ։ Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։