Թբիլիսիում բողոքի ցույց է օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ (տեսանյութ) Ադրբեջանը Տավուշի 4 գյուղերը պահանջել է, ոչ թե սահմանազատման համար, այլ զոհվածների դիակների․ Նարինե Կիրակոսյան Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել Բագրատ Սրբազանին վերագրվող մսի արտադրությունն արդեն մոտ մեկուկես տարի է, ինչ դադարել է․ նա անձնական եկամուտներ չի ստացել․ զրպարտության հետքերով․ Civilnet Բերետավորները բռնություն են կիրառել 24News-ի լրագրողի նկատմամբ (տեսանյութ) ՀՀ–ն և Ադրբեջանը հաստատել են, որ մասնակցելու են Ալմաթիի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ Մեր երազանքներն ավելի մեծ են, քան մեր կյանքը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում պայքարը շարունակվում է․ ուղիղ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ Առեղծվածային դեպք՝ Երևանում․ 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է 

Հրավիրում ենք միջազգային դիտորդների ուշադրությունը «Պատիվ ունեմ»-ի նկատմամբ իրականացվող հետապնդումներին. Սոս Հակոբյան

Քաղաքական

Արդեն մեկ շաբաթ է՝ շարունակվում են մասսայական ճնշումները «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ։ Քաղաքական ենթատեքստով ապօրինի հետապնդումներն ուժգնացել են երեկվանից և այսօր առավոտվանից: Այս մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը` Պատիվ ունեմ» դաշինքի հրատապ մամուլի ասուլիսում։

 Սոս Հակոբյանը նշել է, որ ասուլիս հրավիրելու պատճառ է դարձել այսօր վաղ առավոտից «Պատիվ ունեմ» դաշինքի անդամների նկատմամբ հարուցված մասսայական քաղաքական հետապնդումները։

Նրա խոսքով`  դաշինքի մի քանի տասնյակ պատգամավորության թեկնածուներ, շտաբների ակտիվիստներ, կողմնակիցներ բերման են ենթարկվում։

«Ունենք նաև ձերբակալվածներ։ Մոտ երեք տասնյակ անձ այսօր կանչվել է տարբեր քննչական մարմիններ բացատրություններ տալու։ Որոշ տեղերում կատարվել են խուզարկություններ»,- ասել է Հակոբյանը։

Նա մանրամասնել է, որ Վայոց Ձորում ձերբակալվել է դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանը, որը կուսակցության Վայոց Ձորի գրասենյակի ղեկավարն է։

«Իրավապահ մարմիններն այսօր խուզարկություններ են իրականացրել թե կուսակցության գրասենյակում, թե Գոռ Սեդրակյանի բնակարանում, թե մեքենայում։ Այն տևել է մի քանի ժամ, ոչինչ չի հայտնաբերվել, ինչից հետո նրան ձերբակալել են»,- ասել է Սոս Հակոբյանը։

Նա հիշեցրել է, որ պատգամավորության թեկնածուն ունի անձեռմխելիություն, և ըստ օրենքի, նրան կարող են ձերբակալել այն դեպքում, երբ նա բռնվում է ենթադրյալ հանցագործությունը կատարելու պահին կամ էլ կատարելուց անմիջապես հետո։ Միաժամանակ  ընդգծեց, իրավապահ մարմինների ներկայացուցիչները Գոռ Սեդրակյանի հետ անցկացրել են ժամեր խուզարկությունների ընթացքում, չի հայտնաբերվել որևէ ապօրինի բան, չկա հանցակազմի ապացույց։

«Անգամ առանց նախաքննական նյութերին ծանոթանալու օբյեկտիվ դիտորդի համար ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդում է»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ  Սեդրակյանի պաշտպանությունն իրականացնում է փաստաբան Գայանե Պապոյանը։

Բացի Գոռ Սեդրակայանից, ձերբակալված է ևս երկու անձ։ Հակոբյանի խոսքով` իրավապահների կողմից ապօրինի քայլ է կատարվել Հրազդանում, 40 հոգի ներխուժել է գրասենյակ, խուզարկություններ իրականացրել առանց դատարանի թույլտվության։

«Հրազդանում նույնպես տակնուվրա անելուց հետո ոչինչ չեն գտել։ Մուտք են գործել նաև Գյումրիի գրասենյակ»,- ասել է նա։

Սոս Հակոբյանի խոսքով` բազմաթիվ ահազանգեր են ստացել կուսակցության անդամներից, կողմնակիցներից, որ իրենց մասսայաբար կանչում են ոստիկանության բաժիններ, մի քանի ժամ պահում, ինչպես նաև նրանց հետևում են։

«Հստակ ուղղորդված, համակարգված հետապնդումներ են, որոնք ունեն քաղաքական նպատակներ։ Մենք հրավիրում ենք բոլոր միջազգային դիտորդների, լրատվամիջոցների ուշադրությունն այս դեպքերին, կոչ ենք անում աչալուրջ կերպով հետևել թե այսօր, թե վաղը որևէ ուժի կողմից իրականացվող ապօրինություններին»,- նշել է նա։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թբիլիսիում բողոքի ցույց է օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ (տեսանյութ) Ադրբեջանը Տավուշի 4 գյուղերը պահանջել է, ոչ թե սահմանազատման համար, այլ զոհվածների դիակների․ Նարինե ԿիրակոսյանՄոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացելԲագրատ Սրբազանին վերագրվող մսի արտադրությունն արդեն մոտ մեկուկես տարի է, ինչ դադարել է․ նա անձնական եկամուտներ չի ստացել․ զրպարտության հետքերով․ CivilnetԲերետավորները բռնություն են կիրառել 24News-ի լրագրողի նկատմամբ (տեսանյութ) ՀՀ–ն և Ադրբեջանը հաստատել են, որ մասնակցելու են Ալմաթիի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ Մեր երազանքներն ավելի մեծ են, քան մեր կյանքը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում պայքարը շարունակվում է․ ուղիղՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստԱռեղծվածային դեպք՝ Երևանում․ 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտանՔիչ առաջ Երևանում 100–ից ավելի մարդ է բերման ենթարկվել, այդ թվում՝ Արա Պապյանը․ ԱԺԲԲերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ)Կենտրոնում իրավիճակը լարված է. ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին (տեսանյութ)Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում «Թողե՛ք աղջկան». բերետները, կնոջը քարշ տալով, բերման են ենթարկում (տեսանյութ) Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գարեգին Բ-ին և Մայր Աթոռին Ոստիկանները «Տաճոյի Լյովայի» մոտից մեծ քանակի զենք-զինամթերք են հայտնաբերել Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ փաստաբանական խումբՔաղաքացիների իրազեկման ակցիան՝ Արմավիրում (լուսանկարներ)«Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է». ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչԵՄ դեսպանին հրավիրել եմ ներկա գտնվելու Աշոտյանի դեմ քաղաքական դատավարությանը․ Աննա Մկրտչյան Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենի հետԱրթիկի թեմի առաջնորդ Նարեկ վարդապետ Ավագյանը եկել է Կիրանց (տեսանյութ) Լոնդոնում տղամարդը սրով հարձակվել է անցորդների վրա. 13-ամյա տղա է սպանվել (տեսանյութ)Թուրքիան հետևում է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ընթացող գործընթացինՖրանսիայի ՆԳՆ–ն Ադրբեջանին մեղադրել է անջատողականությանն աջակցելու մեջ Լրագրողների թիրախավորումն ու առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են․ ՄԻՊՄիրզոյանը և Կուպմանը քննարկել են տարածաշրջանային ծրագրերը (տեսանյութ)ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ Ազգը պետք է լինի Տավուշի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է (տեսանյութ)ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայր Մեր ադրբեջանցի զինվորները գտնվում են մեր տարածքում․ ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ)36 կգ ոսկյա ձուլակտորի և 293 միլիոն ռուբլու հափշտակության դեպքով 6 անձ է կալանավորվել (տեսանյութ) «Զզիջումների շղթան միայն Տավուշով չի սահմանափակվելու»․ մտավորականներն արձագանքում են Բագրատ Սրբազանի կոչին«Արարատ» ԲԿ-ում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացածԴա լրագրող կոչվելու իրավունք չունի. պատգամավոր (տեսանյութ) Մեր հարևանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա Աթայի հռչակագրին հստակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում. ՄիրզոյանՏավուշեցի նահատակ հերոսների ծնողներն իրենց աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Սա հանցագործության մասին հաղորդում է. իշխանությունը կամ թաքցնում է քարտեզները, կամ ոչնչացվել է (տեսանյութ)Թուրքը իր ողջ ներուժով թելադրում է օրակարգ մեր երկրի տնտեսական տարածքում. Ավետիսյան (տեսանյութ)Հայտնի են Հայաստանի ձիասպորտի առաջնության հաղթողները Ու՞մ եք ձեռք առնում, ի՞նչ ա նշանակում նախնական սահմանազատում, հո սա գուլպա չէ, ամեն օր փոխենք (տեսանյութ)AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է տարածելԹուրքիան ԱՄԷ-ում մասնակցում է «Արաբական դրոշ 9» զորավարժություններին Կան որոշակի խնդիրներ ՀՀ-ՌԴ հարաբերությունների համատեքստում, ունենք երկխոսություն այդ հարցի շուրջՔՊ-ականը սպառնում է Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)ՔՊ-ականը «պատմական իրադարձություն է» համարում Տավուշում միակողմանի դելիմիտացիանԵրուսաղեմում Թուրքիայի քաղաքացին դանակահարել է իսրայելցի ոստիկանի (տեսանյութ)Երբ մտնում ես դպրոց, "Слово пацана" սերիալի սլենգով են աշակերտները խոսում, նրա հերոսների նման. ՀՌՀ
Ամենադիտված