Կրիշտիանու Ռոնալդուի վրա խաղի ընթացքում Կոկա-կոլայի շիշ են նետել
ՍպորտՊորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ֆրանսիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության խաղում կարողացել է խուսափել հանդիսականների կողմից իր վրա նետված Կոկա֊կոլայի շշի հարվածից: F խմբի հանդիպումը, որը տեղի ունեցավ չորեքշաբթի օրը՝ Բուդապեշտում, ավարտվեց 2:2 հաշվով: Եվրոպայի գործող չեմպիոնների կազմում երկու գոլերն էլ խփեց Ռոնալդուն: Ավելի վաղ Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատարը, մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ, ցուցադրաբար մի կողմ դրեց Կոկա-կոլայի շշերը և հորդորեց մարդկանց խմել սովորական ջուր: Ավելի ուշ դրան հետևեցին Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Մանուել Լոկատելլին և ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, ովքեր նույնպես հեռացրեցին մրցաշարի պաշտոնական հովանավորների շշերը:
Այնուհետև, Կոկա֊կոլան նշեց, որ Ռոնալդուի ժեստից հետո աշխարհահռչակ ըմպելիք արտադրող ընկերությունը կորցրել է ֆոնդային բորսայում իր բաժնետոմսերի 1,6% -ը, ինչը համեմատելի է ավելի քան հինգ միլիարդ դոլար վնասի հետ: