Վերահսկում ենք տրանսպորտային միջոցների տեղաշարժը Բերձորի միջանցքով. ՌԴ ՊՆ
ՀասարակությունՌուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են կատարել կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի և Բերձորի միջանցքի երկայնքով երթևեկության, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխման անվտանգության ապահովման խնդիրները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Վերջին շաբաթվա ընթացքում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, ռուս զինծառայողների դեմ սադրիչ գործողություններ նույնպես չեն եղել։
«Վերահսկում ենք տրանսպորտային միջոցների տեղաշարժը Բերձորի միջանցքով: Օրական միջին հաշվով ուղեկալով մոտ 100 մեքենա է անցնում: Եթե մեքենան կասկած է հարուցում, հերթափոխի հերթապահը զննում է զենքի և պայթուցիկ նյութերի առկայությունը»,-ասել է ուղեկալի հրամանատար Վասիլի Դովիդովը: