Արմավիրի աղբավայրում 2 հա տարածք է բռնկվել
Արտակարգ ՊատահարԱրմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 26-ին, ժամը 21։52-ին ահազանգ է ստացել, որ Արմավիր քաղաքի աղբավայրում հրդեհ է բռնկվել։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ մոտ 2 հա տարածքում այրվում է աղբ. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի ևս երկու մարտական հաշվարկ։
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է քաղաքապետարանի 1 տրակտոր և 1 ջրատար։
ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Արմավիրի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներն աղբավայրում իրականացրել են հերթապահություն։