Մոսկվայում «գերտեղատարափ» անձրևի պատճառով՝ 170 ծառ է ընկել, 45 ավտոմեքենա վնասվել է (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերՀորդառատ անձրևի պատճառով՝ Մոսկվայում 170 ծառ է ընկել, Մոսկվայի մարզում՝ 108-ը, РИА Новости- ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունները: Մոսկվայի մարզում «գերտեղատարափ» անձրևի պատճառով՝ վնասվել է 65 ավտոմեքենա: Մոսկվայի արտակարգ իրավիճակների վարչությունը շտապ նախազգուշացում է տարածել ամպրոպի և վայրկյանում քամու՝ մինչև 22 մետր վայրկյան ուժգնացման մասին: Արդյունքում՝ անձրևի պատճառով՝ մետրոյի մի քանի կայաններ մասամբ հեղեղվել են ջրով, և հասարակական տրանսպորտի աշխատանքը խաթարվել է: Հայտնի է, որ ցիկլոնի պատճառով՝ Մոսկվայում և Մոսկվայի մարզում եղանակը անկայուն կլինի մինչև շաբաթվա վերջ։ Ամեն օր սպասվում են կարճատև անձրևներ: