Մեսսիի կինն ամուսնության չորրորդ տարեդարձի առթիվ կիսվել է հուզիչ տեսանյութով
Սպորտ«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի կինը` Անտոնելա Ռոկուցոն, Ինստագրամի իր էջում հրապարակել է ամուսնության չորրորդ տարելիցին նվիրված հուզիչ տեսանյութ:
Անտոնելան կիսվել է 2017 թվականին Արգենտինայի Ռոսարիո քաղաքում կայացած արարողության կադրերով, ինչպես նաև իր ամուսնուն նվիրված հաղորդագրությամբ:
Նա Instagram-ում գրել է. «Շնորհավոր տարեդարձ, սեր: 4 տարի առ այսօր: Միասին շատ ավելին կա: Ես սիրում եմ քեզ, Լեո Մեսսիին»:
Նշենք, որ տեսանյութը ժամերի ընթացքում դիտվել է ավելի քան 1,3 միլիոն անգամ և ստացել ավելի քան 770 հազար հավանում