80 հազարից ավելի պատվաստում ենք ունեցել և որևէ անցանկալի հետևանք չի գրանցվել. Ավանեսյան
Տեսանյութեր«80.000-ից ավելի պատվաստում են իրականացրել, որևէ անցանկալի հետևանք չի գրանցվել»,- այս մասին կառավարությունում հայտարարեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե վարչապետի պաշտոնակատարը դժգոհ է կորոնավիրուսի դեմ պատվաստման տեմպերից։
«Այս շաբաթ մենք օր ենք ունեցել, որ երեք հազարից ավելի պատվաստում ենք ունեցել, այս տեմպը պետք է ֆիքսենք, ավելի մեծ թիրախներ մեր առաջ դնենք ու դրանց հասնենք: Մեզ ևս գոհացուցիչ չեն այն տեմպերը, որոնք մենք գրանցում ենք։ Պիտի ասեմ տեմպերը օրական աճ են գրանցում և հույս ունեմ, որ լարված նախընտրական իրավիճակի, առաջնահերթութունների հետ կապված մենք չէինք ունենում այն ցանկալի արդյունքը, որ պետք է գրանցեինք»,-ասաց Ավանեսյանը։
Ավանեսանը՝ խոսելով դիմակների ոչ պարտադիր լինելու մասին, նշեց, որ ինչպես հանեցին բաց տարածքում դիմակների կրման պահանջը, այնպես էլ կհանեն փակ տարածքներում, բայց վերջին շաբաթների ընթացքում նոր շտամմերի ի հատ գալը և դրանց արագ տարածումը հուշում են, որ դեռ վաղ է դիմակներից հրաժարվելու կանոնը ուժի մեջ դնելը։