Instagram-ը «կվերածվի» TikTok֊ի
ԺամանցInstagram սոցիալական ցանցը կհրաժարվի լուսանկարի առաջնահերթությունից՝ հօգուտ տեսահոլովակի ուղղության զարգացման, ասել է ընկերության ղեկավար Ադամ Մոսերին: Ծառայությունը կունենա ավելի շատ վիդեո բովանդակություն։ Սովորական քառակուսի լուսանկարների չափերը կփոքրացվեն, Instagram֊ի ալգորիթմները նախապատվությունը կտան տեսանյութերին:
Բացի այդ՝ այժմ օգտատերերը իրենց լրահոսում, բացի գովազդից, կտեսնեն նաև կոնտենտ այն օգտահաշիվներից, որոնց բաժանորդագրված չեն: Սոցիալական ցանցը կսկսի փորձարկել նոր ֆորմատը առաջիկա մի քանի ամիսների ընթացքում: Մոսերին կարծում է, որ փոփոխությունները կբարելավեն ծառայությունը, և Instagram-ն արդյունավետորեն կմրցի TikTok-ի և YouTube-ի հետ: