TikTok-ը նոր գործառույթ ունի
ԲլոգոսֆերաTikTok-ը նոր գործառույթ ունի։ Այժմ, ուղղահայաց տեսանյութի կամ լուսանկարի փոխարեն, դուք կարող եք պարզապես տեքստ հրապարակել։ Այս մասին ասվում է հարթակի պաշտոնական կայքում։
Այսպիսի գրառումները նման են Instagram-ի սովորական story-ներին՝ գունավոր կամ սև ու սպիտակ ֆոնի վրա տեքստով։ Տառատեսակը և տեքստի գույնը կարելի է ընտրել: Համօգտագործման կարգավորումները նույնն են, ինչ սովորական լուսանկարների և տեսանյութերի դեպքում:
Սոցիալական ցանցի ղեկավարությունը տիկտոկերներին առաջարկում է հրապարակել սեփական բանաստեղծությունները, տողերը, բաղադրատոմսերը և կյանքի պատմությունները։