Կոտայքում փայտով բարձված Газель-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք. պարզում են վարորդի ինքնությունը
Արտակարգ ՊատահարԵրեկ՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում Газель մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Արթուր Հակոբյանն ու Վոլոդյա Կարապետյանը։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
Ավտոմեքենան եղել է փայտով բարձված։