Սոֆի Դևոյանը՝ իր և սիրելիի բաժանման լուրի մասին
ԺամանցՊարուհի Սոֆի Դևոյանն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում երեկ լուսանկար էր հրապարակել, որտեղ կարմրած աչքերով է և լացակումած: Լուսանկարին կից նա գրել էր. «Ու մեր կյանքի ամեն որոշում մենք ենք կայացնում»: Նա նաև իր էջից հեռացրել կամ թաքցրել էր սիրելիի հետ արված լուսանկարները, որը համացանցում քննարկման առիթ դարձավ:
Ժամեր շարունակ լռելուց հետո Սոֆի Դևոյանը ինստագրամյան իր էջում նոր լուսանկար հրապարակեց ընկերոջ հետ, որին կից գրել է՝ «սիրե՛ք շատ»: Պարուհին կրկին վերականգնել է սիրելիի հետ արված լուսանկարները:
Անդրադառնալով իր և ընկերոջ բաժանության մասին լուրերին՝ պարուհին նոր սթորի է տեղադրել, որում գրել է. «Տեսել եմ, արդեն կարդացել եմ: Լուրջ մի ընդունեք, ոչ մի նյութ, որը ես չեմ տեղադրում: Իմ էջից միայն կկարողանաք գտնել ստույգ ինֆո: ՊԱՉԵՑԻ»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ, Սոֆին ու սիրելին միասին են 2020 թվականի հուլիսի 7-ից: Հայտնի է, որ նրա և ընտրյալի միջև տարիքային տարբերությունը 12 տարի է: