Ալիևի հրամանով այսուհետ Ադրբեջանի առանձին շրջանի մեջ են մտնում նաև Արցախի շրջանները
ՀասարակությունԹուրքագետ Վարուժան Գեղամյանը Տելեգրամի իր ալիքում գրառում է արել․
«Այսօր Ադրբեջանի նախագահի հրամանով փոփոխվել է Ադրբեջանի վարչատարածքային բաժանումը՝ ըստ տնտեսական շրջանների: Նոր որոշմամբ առանձին շրջանի մեջ են մտնում Արցախի շրջանները (բացառությամբ՝ Քաշաթաղի ու Քարվաճառի): Իսկ Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանները մտցվել են «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի մեջ: Այս վերջին անունը շատ խոսուն է. կարծում եմ` կռահում եք, որ եթե կա արևելյան, ուրեմն կա նաև «արևմտյան Զանգեզուր», որի տակ մեր հարևանները (քաղաքական ու հասարակական մակարդակներում) պատկերացնում են Սյունիքը:
Սյունիքը նվաճելու ուղղությամբ Ադրբեջանն ու Թուրքիան հետևողական աշխատում եմ` գրանցելով արդյունքներ: Ու հաջողելու են, քանի Հայաստանում չձևավորվի ազգային իշխանություն»: