AusOpen. Կարեն Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան
ՍպորտԱշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Մելբուրնում անցկացվող Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։
Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 101-րդ ռակետ, ամերիկացի Ալեքսանդր Կովաչեւիչի հետ եւ առավելության հասավ չորս սեթում՝ 6:4, 6:3, 4:6, 6:3։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 30 րոպե։
Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 17-րդ ռակետ, ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյի եւ աշխարհի 75-րդ ռակետ, չեխ Թոմաշ Մահաչի դիմակայության հաղթողը։
Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 58 միլիոն դոլար է։