Դալայ Լաման հայտնել է, թե քանի ժամ քուն է անհրաժեշտ առողջության համար
Ժամանց14-րդ Դալայ Լաման, որը խոստացել է ապրել մինչև 110-113 տարեկան, հայտնել է, թե օրական քանի ժամ է քնում, և էլ ինչ է անհրաժեշտ առողջության համար: Ավելի վաղ Դալայ Լաման, որը հուլիսի 6-ին դարձավ 86 տարեկան, ասել էր, որ շատ մարդկանց բարյացակամ վերաբերմունքի և ցանկությունների շնորհիվ՝ նա մտադիր է ապրել 110-113 տարի:
«Պետք է հասկանաք. եթե մեր միտքը վրդովված է, խանգարված է տարբեր հույզերից, դա նաև ազդում է մեր ֆիզիկական վիճակի վրա։ Օրինակ՝ արյան ճնշումը բարձրանում է, մենք չենք կարողանում հանգիստ քնել և այլն: Հանգիստ միտքը առողջություն ձեռք բերելու հիմնական գործոնն է: Քանի որ միտքս հանգստանում է, ամեն օր ես շատ հանգիստ և խորը քնում եմ 9 ժամ: Այդպիսի քունը շատ կարևոր է», - ասել է Դալայ Լաման հնդիկ բժիշկների հետ առցանց հանդիպման ժամանակ, գրում է Save Tibet Foundation-ը»: Միջազգային ճանաչում ունեցող բուդդայական հոգևոր առաջնորդը հիշել է, որ մի քաղաքական գործիչ իրեն ասել է՝ ինքը օրական ընդամենը 4-5 ժամ է քնում: «Նույնիսկ քաղաքական գործիչների և ձեռնարկատերերի համար անհրաժեշտ է առողջ և հանգիստ քուն։ Դա դրականորեն է ազդում հոգեվիճակի և մարմնի բոլոր հատվածների գործունեության վրա», - ասել է Դալայ Լաման: