Կանացի առողջություն և քուն. ինչպե՞ս են իրենք փոխկապակցված
ԺամանցԲժիշկ գինեկոլոգ Աննա Խաչիկյանը բացատրում է, թե ինչպես են կանացի առողջությունը և քունը փոխկապակցված.
«Քունը ամենակարևոր մեխանիզմն է սթրեսից վերականգնվելու համար։ Հենց քնի ընթացքում է տեղի ունենում դետոքսիկացիայի գործընթացը, աշխատում է իմունիտետը, վերականգնվում են բջիջները։
Այժմ սմարթֆոնների, հեռախոսային խաղերի առկայության եւ այլնի պարագայում շատ ժամանակ քունը խանգարվում է: Ինչի՞ է դա հանգեցնում:
Խախտվում է դետոքսիկացիան՝ սա ուղղակիորեն վերաբերում է էստրոգեններին։ Տարիների ընթացքում էստրոգենի մետաբոլիտները կուտակվում են՝ ձևավորելով էստրոգեն դոմինանտություն:
Խախտվում է կորտիզոլի արտադրությունը, որը սերտորեն կապված է սթրեսի հետ։ Սովորաբար, կորտիզոլի կոնցենտրացիան արյան մեջ առավոտյան ամենաբարձր մակարդակի վրա է գտնվում, երեկոյան ՝ամենացածր: Ուշ քնելը, քնի ընդհատումները հանգեցնում են գիշերվա ընթացքում կորտիզոլի աճի, որը բացասաբար է ազդում օրգանիզմի վրա, ավելի է արտահայտվում սթրեսը , խախտվում է դաշտանային ցիկլը, խախտվում է նյութափոխանակությունը, դիտվում է ճարպակալում։
Խանգարվում է վահանաձև գեղձի աշխատանքը: Բարձր կորտիզոլը գրեթե միշտ հանգեցնում է հիպոթիրեոզի: Հիպոթերիոզը իր հերթին ևս խախտում է դաշտանային ցիկլը, կարող է արտահայտվել նաև դաշտանի ընթացքում շատ առատ արյամբ։
Իմունիտետի նվազումը հանգեցնում է բոլոր տեսակի (ներառյալ հեշտոցային) բորբոքումների առաջացմանը և դրանց քրոնիկությանը։
Ահա այսպիսի ախտաբանական օղակ կարող է ձևավորվել քնի սխալ ռեժիմի հետևանքով: Այս ամենից խուսափելու համար կինը պետք է քնի միջինում 6-8 ժամ:
Այս ռեժիմը կարող եք խախտել միայն այն դեպքում, եթե Ձեզ մոտ առկա է DEC2 գենի մուտացիա: Ըստ գիտնակաների, տվյալ մուտացիան թույլ է տալիս լրացնել քնի պահանջը ընդամենը 4 ժամում:
Ճիշտ կազմակերպեք քնի ռեժիմը՝
Ընթրեք 2-4 ժամ առաջ (մինչ քնելը)։
Երեկոյան ուշ մի օգտագործեք ալկոհոլ և կոֆեին։
Զերծ մնացեք (հնարավորինս) սթրեսային գործոններից։
Նախապես օդափոխեք սենյակը»։