Ռուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. Լավրով
Աշխարհ![Ռուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. Լավրով](/timthumb.php?src=disc/18-05-24/606a5001f0cb4cc66997b1a36df846fe.jpg&w=780)
Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայությունը սուր փուլում է՝ Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի 32-րդ վեհաժողովի նիստում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նա հավելել է, որ Ռուսաստանը բաց է Արևմուտքի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսության համար, բայց ոչ թե ուժի դիրքերից, այլ որպես հավասար գործընկերներ:
Ռուս դիվանագետը նաև կարծիք է հայտնել, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ձախողել է եվրատլանտյան անվտանգության կառուցման աշխատանքները և հայացքն ուղղել է Ասիային, որտեղ «ցանկանում է իր կարգերը հաստատել»:
Լավրովն անդրադարձել է նաև Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի բանակցություններին, նշել՝ Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները քննարկել են գլոբալ անվտանգության մասին Պեկինի նախաձեռնությունը:
«Խելամիտ է, որ գլոբալ անվտանգության ապահովման գաղափարի գործնական առաջխաղացումը սկսվի եվրասիական անվտանգության հիմքերի ձևավորումից՝ առանց որևէ եվրատլանտյան միջամտության»,- նշել է Լավրովը։
![](banners/armflix.jpg)