ՀԻՄԱ․ «Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում` Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա` մայրաքաղաքում Տարածքներ զիջող Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որպեսզի բացատրի, թե ինչ է ինքն անում Տավուշում Լևոն Քոչարյանի օգնականը պաշտպանել է Բագրատ Սրբազանին. Hraparak Ձեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես Դավթյանին 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են գտել Չի կարող աշխարհում լինել մեկ այլ խելագար կառավարություն, որ փորձի սահմաններում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական հատվածներ օկուպացված են. Գեղամ Մանուկյան Ռուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտը․ ադրբեջանագետ Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան «Կառավարությունում մեզ որևէ հույս չեն տվել, մտածում ենք՝ մեր նախաձեռնած պայքարով որևէ բան կփոխենք». Կիրանցի գյուղապետ Գազը՝ համայնքապետի եղբոր, ճանապարհների վերանորոգումը՝ եղբոր աներորդու ընկերություններից. «Հետք» 

Խոսելով Երևանի, Զանգեզուրի, Սևանի՝ «պատմական Ադրբեջան» լինելու և ինչ-որ կեղծ քարտեզների մասին, Ալիևը փորձում է հասունացնել նոր կոնֆլիկտ. Արտակ Զաքարյան

Բլոգոսֆերա

Ալիևն, իհարկե վաղուց էր բարբաջում Զանգեզուրի, Սևանի և Երևանի՝ «ադրբեջանական լինելու մասին»։ Այս մասին գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը.

«Նախկինում նրա այդ բարբաջանքներին բանի տեղ չէին դնում, որովհետև Արցախն իր շրջակայքով՝ ամուր փակում էր դեպի Հայաստան տարածվելու ադրբեջանական ցանկացած երազանք։

Բացի այդ՝ Հայաստանի և Արցախի նախկին իշխանությունները, ոչ թե դրածո, հայրենադավ կապիտուլյանտներ էին, այլ իրենց թերություններով հանդերձ՝ իմաստուն, հեռատես և հայրենատեր մարդիկ։ Նրանց ժամանակ, Ադրբեջանը շանս չէր ունենա ո՛չ քաղաքական, ոչ դիվանագիտական և ոչ էլ ռազմական ճանապարհով, սպառնալու Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

2018թ-ի պետականակործան իշխանափոխությունից հետո, Ալիևը ստացավ քարտ բլանշ և նոր շանս։ Թուրքիան, որը նախկինում չէր խառնվում ադրբեջանա-արցախյան կոնֆլիկտին, ևս օգտվեց Հայաստանում ստեղծված հետհեղափոխական քաոսից՝ միանալով Բաքվի ավանտյուրային։ Այդպես, Նիկոլը բացեց Թուրքիայի մուտքը Հարավային Կովկաս։

Նիկոլի ապաշնորհության արդյունքում սանձազերծված դավադիր պատերազմից և խայտառակ կապիտուլյացիայից հետո, Ալիևը բացում է նոր, շատ վտանգավոր թեմա։ Խոսելով Երևանի, Զանգեզուրի, Սևանի՝ «պատմական Ադրբեջան» լինելու և ինչ-որ կեղծ քարտեզների մասին, նա փորձում է հասունացնել նոր կոնֆլիկտ։ Այդ կերպ, կովկասյան թաթարախմբից կազմավորված Ադրբեջանը, ինքն իր համար շանս է ստանում հիմնավորելու իր հավակնություններն այս տարածաշրջանում։

Չեմ զարմանա, եթե մոտ ժամանակներս Ալիևը սկսի աշխարհին համոզել, որ մենք՝ հայերս եկվորներ ենք, և ապօրինի զավթել ենք «պատմական ադրբեջանական տարածքները», իսկ հետո, ռուսների օգնությամբ այստեղ կառուցել ենք Հայաստան պետություն։ Չեմ կարծում, որ նիկոլիզմը կընդիմանա այդ գործընթացին, որովհետև նա առանձնապես գետինը չի մտնում այն փաստից, որ Հայաստանի սուվերեն տարածքներն արդեն օկուպացված են Ադրբեջանի զինուժի կողմից։

2018թ-ին, իշխանության բերելով նիկոլիզմին, հայ ժողովուրդը թույլ տվեց չգիտակցված և շատ կոպիտ պատմական սխալ։ Այդ սխալը ճակատագրական դարձավ Արցախի և Հայոց Բանակի համար։ Այդ սխալը՝ ծանր խարան է դառնալու ապագա սերունդների վրա։

2021թ.-ին, կրկին իշխանությունը տալով կապիտուլյանտներին՝ հայ ժողովուրդը գործեց իր գիտակցված սխալը։ Այդ սխալը, արդեն ճակատագրական է դառնալու Հայաստանի համար։ Այդ գիտակցված սխալով, հայ ժողովուրդն աշխարհին ի ցույց դրեց իր ողբալի վիճակը, մառազմի հասնող քաղաքական դեբիլիզմը։

Ալիևն, իհարկե, ղալաթ է անում, երբ խոսում է Զանգեզուրի,

Սևանի ու Երևանի մասին։ Բայց մեր ժողովրդի մի հատվածը պետք է վերջապես հասկանա, որ նիկոլին վերընտրելը ևս աններելի «ղալաթ անել է» դառնալու։ Եվ առաջիկա խետական ողբերգությունները հենց այդտեղից է սկսվելու։

Թուրքը՝ ի տարբերություն մեզ, հայերիս, նույն հարցով, երկրորդ անգամ չի սխալվում։ Մեր սխալներն ուղղել է պետք։ Ընդ որում՝ առանց նիկոլիզմի։ Այլապես, կստացվի նիկոլից հետո՝ թեկուզ ջրհեղեղ։

Սթափվել է պետք, որովհետև ապագա վտանգը չափից ավելի ակնհայտ է։ Վրաստանը թուրքերի ու ազերների հետ էթնիկ կոնֆլիկտներ չի ունեցել, բայց նրանք լավ են գիտակցում իրենց պետականության դերն ու ազգային շահը։

Իսկ մենք կորցրել ենք ինքնապաշտպանական ամենատարրական բնազդներն ու ազգային ինքնասիրությունը։ Եվ այս խելքով էլ ուզում ենք թուրք-ադրբեջանական ագրեսիվ լկտիության հետ բարեկամություն անել։ Կարճ ժամանակ հետո Հայաստանը ոտատակ են տալու։

Ուժեղանալ է պետք, ապաքինվել ու վերականգնվել է պետք։ Հետո նոր մտածել թշնամու հետ բարեկամության ձևերի մասին»,-գրել է Զաքարյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այս շարժումը բոլորիս մասին է. Էլինար ՎարդանյանՀԻՄԱ․ «Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում` Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա` մայրաքաղաքումԸմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ Տարածքներ զիջող Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որպեսզի բացատրի, թե ինչ է ինքն անում Տավուշում Օդեսայի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով` 5 մարդ է զոհվել (լուսանկարներ)Լևոն Քոչարյանի օգնականը պաշտպանել է Բագրատ Սրբազանին. HraparakՁեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես ԴավթյանինԳլխավոր դատախազությունը 2023-ին վերականգնել է շուրջ 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույքԱՄՆ-ն Գազայի բնակչության համար լողացող նավամատույց է կառուցում (լուսանկարներ)16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են գտելՉի կարող աշխարհում լինել մեկ այլ խելագար կառավարություն, որ փորձի սահմաններում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական հատվածներ օկուպացված են. Գեղամ ՄանուկյանՌուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտը․ ադրբեջանագետՄարդու թոշակը թողեք, որ գոնե յոլա գնա, բռնագանձում մի’ արեք. պատգամավորը՝ ԱՆ փոխնախարարին Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են բարձրաստիճան պաշտոնյաներ. ԹաթոյանԻնչու է Ալմաթին որպես բանակցային հարթակ ծառայում Հայաստանի և Ադրբեջանի միջևԱԺ-ն օրակարգից հանեց ՍԴ դատավորի ընտրության հարցըԻնքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿԱրդիականացվել է մետրոյի «Երիտասարդական» կայարանի արտաքին և ներքին լուսավորության համակարգը (տեսանյութ)Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչները «Կառավարությունում մեզ որևէ հույս չեն տվել, մտածում ենք՝ մեր նախաձեռնած պայքարով որևէ բան կփոխենք». Կիրանցի գյուղապետՇրջիկ առևտուրը կարգելվի նաև մարզերում (տեսանյութ)Գազը՝ համայնքապետի եղբոր, ճանապարհների վերանորոգումը՝ եղբոր աներորդու ընկերություններից. «Հետք»Տարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ին Հոգևորականները իրենց հոգևոր ծառայության սահմաններից պետք է դուրս չգան. ՔՊ-ականՍուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան լը ԳլյոյինՉենք հանձնում, մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ. ՔՊ-ական (տեսանյութ)Կոլումբիայում թմրակարտելին վնասազերծելու ժամանակ` ինը զինվորական է զոհվելԹանկարժեք մետաղների գներՎախու՞մ եք թուրքերի մոտ ծպտաք, բա էդքան լավն եք՝ սահմանագծումը Ջերմուկից, Իշխանասարից սկսեք (տեսանյութ)Նավթի գները նվազել ենԽնձորի չափ կարկուտ Չինաստանում. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակելԱշխարհում ձեր նման հակապետական ընդդիմություն պարզապես գոյություն չունի. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)Շախմատիստ Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի գավաթին Դու շnւն ես, հայրենասեր չես. Հովհաննես Դավթյանը իր ներկայացման ժամանակ ակցիա արած երիտասարդին (տեսանյութ)Ադրբեջանն ուզում էր սահման չլինի կամ լինի լղոզված, ու գործի ուժի իրավունքը. ՌուբինյանՄայր ու որդի ծանոթ-բարեկամների անուններով առցանց վարկեր են ձևակերպել ու հափշտակել այդ գումարներըԵթե մեր դաշնակիցները ՌԴ-ն ու Իրանն են, ձերն էլ Թուրքիան ու Ադրբեջանն են, պրծա՞նք. Արծվիկ ՄինասյանԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծըԱպրիլի 30-ի աստղագուշակՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Օրվա խորհուրդ. Ապրիլի 30Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներՕր առաջ իշխանությունից պետք է ազատվենք, ամեն օր ավելի վատ է լինելու, միայն դա եք երաշխավորումՄարդկանց ունեցվածքը տալիս եք թշնամուն, ես երբեք չեմ ստել. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի դեպքերի մասինՔՊ-ն ևս մեկ անգամ ապացուցեց՝ ինքը ուրացել է Արցախը. Արծվիկ ՄինասյանՄերժում ենք ՀՅԴ-ի և կայսրության համատեղ նախագիծը. ՔՊ-ական (տեսանյութ) ՔՊ-ն մերժեց քննարկել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը խորհրդարանումՔԿ-ն հերքում է լուրերը, թե Կիրանցում ակցիային միացած զինծառայողները դաժան ծեծի են ենթարկվել Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով 3 անչափահասի հրավիրել են քննչական բաժին 2021թ.-ին Նիկոլը «շանս էր տվել» մեր ժողովրդին՝ հրաժարվել թուրք-ադրբեջանական պարտադրվող օրակարգերից. Արտակ Զաքարյան
Ամենադիտված